Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայաստանից Ժամանած Քաղաքագէտ Հրանդ Մելիք Շահնազարեանն այցելեց Սրբազան Հօրը

Կիրակի 22 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան Սրբազան հայրն ընդունեց Հայաստանից ժամանած քաղաքագէտ պրն. Հրանդ Մելիք Շահնազարեանին ընկերակցութեամբ Հ.Հ. դեսպանատան զինւորական կցորդ գնդապետ Արթուր Արզումանեանի։

Պրն. Մելիք Շահնազարեանը հրաւիրւած է մասնակցելու Իրանի Արտգործող նախարարութեան եւ քաղաքական հետազօտութիւնների կենտրոնի համատեղ կազմակերպութեամբ եռօրեայ համագումարին, որպէս քաղաքական հարցերի մեկնաբան եւ փորձագէտ։

Սրբազան հայրը իր ուրախութիւնը յայտնեց եւ ջերմօրէն շնորհաւորեց պրն. Մելիք Շահնազարեանին իր յաջող ելոյթների եւ յատկապէս դիպուկ վերլուծութիւնների եւ մեկնաբանութիւնների համար յաւելով, որ ինչ գեղեցիկ է ու ոգեւորիչ որ երկու հարեւան երկրները համատեղ աշխատանքներով առաւել եւս ամրապնդում են իրենց ռազմավարութիւնը։

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ