ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԿՈՉ

Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի տուժած մեր հայրենակիցներին օգնելու համար, մասնակցեն ընդհանուր օգնութեան շտապներին, կատարելով իրենց քաղաքացիական պարտականութիւնը նիւթական եւ անհրաժեշտ իրերի տրամադրութեամբ, մարդասիրական օժանդակութիւններով։

Զօրակցենք մեր աղէտահար հայրենակիցներին մեր օժանդակութիւնները կատարելով պետութեան կողմից առաջադրւած եւ յայտարարւած հնարաւորութիւնների միջոցով։

Նիւթական նւիրատւութեան պարագային հաճեցէք բանքային հետեւեալ հաշւեհամարին մուծել ձեր գումարները`

0110547278004

شورای خليفه گری ارامنه تهران – بانک ملی شعبه اردشير کد 690

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՄԻՋ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՐԵՒՈՐ ԺՈՂՈՎ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Երեքշաբթի 31 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան հրաւէրով թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Ազգային Առաջնորդարանում տեղի ունեցաւ միջ-եկեղեցական իւրայատուկ ժողով:

Ժողովին մասնակցեցին Հայ Կաթողիկէ եւ Աւետարանական հոգեւոր առաջնորդներ՝ Գերշ. Սարգիս Եպս. Դաւթեան, վերապատւելի Սերգէյ Շահվերդեան եւ վերապատւելի Միշել Աղամալեան, Արեւելքի Ասորի Եկեղեցու առաջնորդ Մար Բենեամին եպիսկոպոսը իր քահանայի հետ, Ուրմիոյ քաղդէացի Առաջնորդ Գերշ. Տ. Մար Թումաս Եպիսկոպոսը եւ թեմիս Կրօնական Խորհրդի անդամներ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեան, Արժ. Տ. Գուրգէն քհնյ. Ներսէսեան, Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռատթէոսեան, Արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեան, Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեան, Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեան, Արժ. Տ. Արիստկաէս քհնյ. Շահմիրեան, Արժ. Տ. Գրիգորիս Ներսիսեան եւ գերմանախօս եկեղեցու պատւելի Քիրսթընը։

Սոյն ժողովի հիմնական նպատակն էր խորհրդակցութիւն՝ Իրանում միջ-եկեղեցական մի խորհուրդ ունենալու շուրջ։ Ժողովականները ողջունեցին Սրբազան հօր առաջարկը եւ կարեւորութեամբ շեշտեցին քրիստոնեայ համայնքների միասնակամութիւնն ու համատեղ գործակցութիւնը։

Որոշւեց յառաջիկային ուսումնասիրած ձեւով ծրագրերը ներկայացնելու, որպէսզի  շուտով կազմւի Իրանի Եկեղեցիների Խորհուրդ մարմինը։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com