ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ Ս. ՍԱՐԳԻՍ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ տնօրինումովը Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ հաւանութեամբ Թեմիս Կրօնական Խորհրդի, յառաջիկայ կիրակի 19 նոյեմբեր 2017-ին, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում յընթացս ս. պատարագի տեղի է ունենալու քահանայական ձեռնադրութիւն եւ օծում:

Քահանայ է ձեռնադրւելու Ս. Սարգիս եկեղեցիում սպասարկող բարեշնորհ Յովիկ Սրկ. Խոսրովեանը:

Այս առիթով Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում պատարագելու, ձեռնադրութեան եւ օծման կարգը կատարելու եւ քարոզելու է Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Շաբաթ 18 նոյեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 4-ին Ս. Սարգիս Եկեղեցում կիրակնամուտի երեկոյեան ժամերգութիւնից յետոյ տեղի ունենալու է քահանայական կոչման հոգեպարար արարողութիւն:

Հրաւիրում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին ներկայ լինելու ս. պատարագի,  ձեռնադրութեան եւ օծման հոգեպարար արարողութեան հաղորդւելու համար օրւայ խորհրդով եւ միասին աղօթակից լինելու առ բարձրեալն Աստւած վասն նորաօծ քահանայի ապագայի օրհնաբեր ծառայութեան:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com