Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդին, որ գեղեցիկ եւ դաստիարակիչ աւանդութեան համաձայն, յառաջիկայ հինգշաբթի, 31 Դեկտեմբերի կէս գիշերւայ ճիշդ ժամը 12:00 Նոր տարւայ առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ, Թեհրանի մեր հետեւեալ եկեղեցիներում Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:
Ս. Սարգիս եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:
Առ ի տեղեկութիւն մեր սիրելի ժողովրդի զաւակներին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցւելու նաեւ ուրբաթ 1 Յունւար 2016-ի առաւօտեան ժամը 10:30-ին:
Արդարեւ կոչ ենք անում մեր հաւատացեալ ժողովրդին, որ ներկայ գտնւեն Ս. Պատարագի եւ սկսւող 2016 Նոր տարւան առաջին րոպէները անցկացնեն եկեղեցում եւ Աստծու ներկայութեան մէջ, միաժամանակ աղօթելու աշխարհի խաղաղութեան, մեր ժողովրդի, եկեղեցու եւ հայրենիքի յաւերժութեան համար: