ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Շնորհաւորական Նամակ

Ինչպէս գիտէք ներկայ 2018 տարին համընկնում է Ս. Աթոռիս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսի քահանայական ձեռնադրութեան յիսունամեակին։ Այս առիթով թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, յանուն թեմիս ազգային իշխանութեան և ժողովրդին հետևեալ շնորհաւորական նամակը յղել է՝

11 Յունիս 2018

Ն. Ս. Օծութիւն
Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ
Անթիլիաս,

Վեհափառ Տէր,

Այսու պաշտօնական նամակով գոհունակութեան եւ առ Աստւած բարձրացւած ամենաանկեղծ բարեմաղթութիւններով Ձերդ սրբութեան յայտնում ենք մեր թեմի ողջ ժողովականութեան՝ Պատգամաւորական Ժողովի, Կրօնական եւ Թեմական Խորհուրդների, Հաշւեքննիչ Մարմնի եւ ողջ ժողովականութեան եւ հաւատացեալ ժողովրդի, սրտագին շնորհաւորութիւնները Ձեր քահանայական ձեռնադրութեան ոսկեայ Յոբելեանի, յիսնամեակի առիթով (16 Յունիս 1968)։
Ինչ գեղեցիկ զուգադիպութիւն. Աբեղայական Ձեր ձեռնադրութիւնը տեղի ունեցաւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան յիսնամեակին եւ հիմա Ձեր յիսնամեակը համընկնում է Առաջին Հանրապետութեան եւ պետականութեան հիմնադրութեան հարիւրամեակի տարւան եւ սակայն բոլորովին տարբեր պայմաններում եւ յուսալի մթնոլորտում։
Անցեալ յիսուն տարիներին, առաջնորդւելով մեր եկեղեցու եւ ժողովրդի ծառայելու Ձեր առաքելութիւնից, Ձեր կեանքը վերածեցիք անուշահոտ, խնկաբոյր ու աստւածահաճ ծառայութեան, հաւատացած լինելով, որ իրական ու վաւերական կոչումը եկեղեցու պաշտօնեային, ինչ դիրքի, պաշտօնի վրայ էլ լինի եւ ինչ հանգամանքում էլ, որ գտնւի ծառայութիւն է, անշահախնդիր, սիրոյ ու խոնարհութեան առաքինութիւնների վրայ պատւանդանւած ծառայութիւնը։
Անցեալ յիսուն տարիներին, դուք Ձեզի ընձեռնւած առիթները՝ ուսումնառութեան եւ ծառայութեան, վերածեցիք օրհնաբեր պատեհութիւնների տեղական, շրջանային եւ միջազգային բեմահարթակների վրայ Աւետարանի խօսքն ու լոյսը տարածելու եւ Քրիստոսի եկեղեցու ընդորում եւ Հայ Եկեղեցու ծառայութեան անդաստանում Ձեր լուման ներդրելու։
Մեր Եկեղեցու եւ Աթոռին համար եղաք օրինակելի առաջնորդ, Լուսաւորչեան անմար ջահի գահակիր եւ մեր ազգի պահանջատիրական իրաւունքները ջերմ, համարձակ ու արի պաշտպան հովւապետը։
Ձեր տաղանդաշատ շնորհները ի սպաս դրիք մեր Եկեղեցու եւ ժողովրդի կեանքի առաւել պայծառացման։
Թող Աստւած Ձեր կեանքը առաւել շնորհներով, օրհնութիւններով բարեզարդի ի խնդիր մեր եկեղեցու եւ ժողովրդի կեանքի առաւել բարգաւաճման։
Կրկնակի շնորհաւորութիւններ ու սրտագին բարեմաղթութիւններ վեհափառ Տէր, ու թող ընդերկար անամպ մնայ Ձեր կեանքի երկնակամարը։
Մնամք մատչելով ի համբոյր Ձերդ սրբութեան Օծեալ Ս. Աջոյն:

ԽՈՆԱՐՀԱԲԱՐ
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
Առաջնորդ Թեհրանի Հայոց Թեմի

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com