ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Արժ․ Տ․ Կոմիտաս քհնյ․ Ղարախանեանի Աւագութեան Աստիճանին Արժանանալու Արարողութիւն

Կիրակի, 2018 թւի հոկտեմբերի 28-ին, ընթացս Ս․ և անմահ պատարագի ընթերցւեց Սրբոց Թարգմանչաց եկեղեցու երկար տարիների հոգևոր հովիւ՝ Արժ․ Տ․ Կոմիտաս քհնյ․ Ղարախանեանի աւագութեան աստիճանին արժանացնելու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ոսկետառ կոնդակը։

Օրւայ կրօնական արարողութեանը նախագահեց և քարոզեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը: Իսկ Վեհափառ Հայրապետի կոնդակն ընթերցեց արժ. Տ. Սահակ քհն. Խոսրովեանը:

Սրբազան հայրը քարոզի սկզբում ասաց. «Քրիստոնէական մեր հասկացողութեամբ Աստծուն ծառայելը մեծ փառք է և պատիւ: Փառք է, քանի որ արժանանմում ենք Աստծոյ եկեղեցու և ժողովրդին ծառայելու, շնորհք է և պատիւ է, որովհետև ամէն մարդու տրւած չէ ծառայելու Աստծու տան մէջ»: «Ծառայել ոչ թէ փառք ընդունելու համար, ոչ թէ բարձր տեղերում լինելու համար, ոչ թէ տիտղոս և պատիւ ունենալու համար, այլ՝ ծառայել որպէսզի Աստծոյ փառքը յայտնւի»:

Ապա Սրբազան Հայրը անդրադառնալով Տ. Կոմիտասի աւելի քան 22 տարիների ընթացքին եկեղեցու ծառայութեանը, շեշտեց՝ «Այդ օրից երբ Տ. Կոմիտասն սկսեց Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում ծառայել, իր լաւագոյնը կատարեց, նախ ինքն որպէս Աստծու սպասաւոր, Աստծու խօսքը որպէս մխիթարութիւն և զօրութիւն հասցնի իր ժողովրդին, երկրորդ՝ նախանձախնդիր իր կոչումին և առաքելութեան շրջանի մէջ, Քրիստոնէական դաստիարակութեան հետամուտ լինելով, փորձեց և փորձում է, հաւատում եմ նաև սրանից յետոյ աւելի նոր եռանդով և վերանորօք հաւատքով պիտի շարունակէ իր ծառայութիւնը բերել մեր գաղութի կեանքին»:

Իր քարոզի վերջին բաժնում Սրբազան հայրը ողջունեց եկեղեցու եկեղեցական խորհրդին ու քահանայից դասը, երգեցիկ խումբը, Եկեղեցական Կանանց Միութեանն ու ծխական ժողովրդին եւ բոլորին յաջողութիւն մաղթեց։

Քարոզի աւարտին, Սրբազան Հայրը Վեհափառի ոսկետառ կոնդակը յանձնեց Տ. Կոմիտասին, յայտնելով այսույետ իրեն դիմելու ենք արժ. Տ. Կոմիտաս Աւագ Քահանայ Ղարախանեան:

Ս. պատարագին ներկայ էին Պատգամաւորական Ժողովի, Թեմական Խորհրդի և քահանայաց դասի ներկայացուցիչները, շրջանի մի քանի պատգամաւորներ, պրն. Վարդան Վարդանեանը և հոծ բազմութիւն:

Յաւարտ Ս. պատարագի եկեղեցական խորհուրդը յատուկ հիւրասիրութիւն էր կազմակերպել, որին ներկայ եղան եկեղեցական խորհրդի կողքին թաղամասի պատգամաւորները, Կրօնական եւ Թեմական Խորհուրդների ներկայացուցիչները, շրջանի դպրոցների ուսուցիչներ, եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ եւ այլ բարերար հրաւիրեալներ։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com