Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի հանդիսութիւն՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան յարկի տակ

Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի մեծարման ծրագրերի շարանում, երէկ փետր. 15-ի երեկոյեան Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում կազմակերպւել էր դասախօսական երեկոյ եւ Յովիկ Մինասեանի գրչին պատկանող (Փէյւանդէ խուն գոսասթանի նիսթ) «Արեան կապը անքակտելի է» գրքի շնորհանդէսը:

Միջոցառման գլխաւոր բանախօսն էր Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

Օրւայ հաղորդավար Արտոյտ Զոհրաբեանի միջոցով հրաւիրւեցին նաեւ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցով հիմնարկի պատասխանատու Սայիդ Թաղաւին եւ Թեհրանի քաղաքապետարանի 8-րդ շրջանի մշակութային ու հասարակական հարցերով տեղակալ դոկտ. Ալի Նուրփուրը եւ միութեան վարչութեան նախագահ Ալֆրէդ Քեշիշեանը:

Ընթացքում գնահատւեցին Զէյթուն քաղաքամասի նահատակների եւ անձնուրացների ընտանիքները:

Միջոցառումը մէկտեղւած էր նաեւ գեղարւեստական յայտագրով:

Լուրը «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ