Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Բացումը կատարւեց Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան նորակառոյց սրահի

Ապրիլի 26-ը Թեհրանի հայ համայնքի եւ ի մասնաւորի Զէյթուն քաղաքամասի համար նշանաւորւեց Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նորակառոյց սրահի պաշտօնական բացման հանդիսութեամբ:

Արդիական սրահ, որի կառուցման հարցով միջամուխ են եղել մի քանի շրջանի վարչութիւններ, միութենականներ եւ բարերարներ: Սրահի պաշտօնական բացումը կատարւեց ձեռամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, եւ մասնակցութեամբ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանի եւ միութեան անցեալ եւ ներկայ շրջանների վարչութեան նախագահներ՝ Ֆրէդ Աշուղեանի եւ Ալֆրէդ Քեշիշեանի:

Միջոցառման սկզբում հիւրերը, այդ թւում՝ Իրանում ՀՀ դեսպանութեան անձնակազմը, Իրանի Հայ կաթողիկէ համայնքի առաջնորդը, միութիւնների ու ազգային մարմինների ներկայացուցիչները եւ հրաւիրեալներ, միութեան «Սուքերեան» սրահում այցելեցին միութեան անցեալը եւ ներկան պատկերող լուսանկարների ցուցահանդէս, որից յետոյ կատարւեց սրահի պաշտօնական բացումը: Սրբազան Հայրեր՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանի եւ քահանայ հօր միջոցով կրօնական արարողութիւնից յետոյ Սրբազան Հայրը սրահի բացումը համարեց երազի իրականացում, որը պսակւեց շնորհիւ հաւատաւոր այն անձանց, որոնք տքնաջան աշխատանքով իրենց քրտինքը խառնեցին ամէն մի աղիւսին:

Միջոցառմանը հրաւիրւեցին իրենց խօսքը փոխանցելու Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը, ով կարեւորեց միութենական կեանքի աշխուժացումը եւ միութիւնների օժտւելը նորանոր հնարաւորութիւններով եւ հայապահպանման կռւանները համարեց եկեղեցին, միութիւնն ու դպրոցը եւ ազգային իշխանութեան անունից ողջունեց կատարւածը:

Դոկտ. Կարէն Խանլարեանը կարեւորեց եւ գնահատանքով խօսեց այն բոլոր անձանց գերմարդկային ճիգերի մասին, որոնք ազգային եւ գաղափարական մղումներով լիցքաւորւած հիմքը դրեցին միութեան, որի նպատակն է ծառայել հայ ժողովրդին:

«Ալիք» հաստատութեան անունից Արամ Շահնազարեանը շնորհաւորեց միութեան կառուցումը, ընդգծելով, որ հայ ժողովրդի գոյապահպանման համար անհրաժեշտ են հոգեւոր, ազգային եւ մշակութային կառոյցները, եւ նշեց, որ միութիւնները ինքնանպատակ չեն, այլ կոչւած են ծառայելու մեր ժողովրդի բարգաւաճմանն եւ հայապահպանմանը:

Միութեան գործող վարչութեան նախագահ Ալֆրէդ Քեշիշեանը, իր խօսքում անդրադառնալով սրահի կառուցման մանրամասնութիւններին ընդգծեց, որ խօսքը դարձաւ միտք, միտքը վերածւեց աշխատանքի եւ այն հասաւ նպատակին եւ հրաւիրեց միութեան հիմնադիր անդամներին ու անցեալ շրջանի վարչութեան նախագահին, եւ իր գնահատանքի խօսքն ուղղեց Սրբազան Հօրը, բոլոր ազգային մարմիններին ու կառոյցներին:

Գնահատանքի խօսքով հանդէս եկաւ անցեալ շրջանի վարչութեան նախագահ Ֆրէդ Աշուղեանը:

Եզրափակիչ խօսքը վերապահւած էր Սրբազան Հօրը, ով ընդգծեց, այն ինչ որ կատարւում է մեր թեմում իբրեւ նւաճում, այդ փառք է ու պատիւ է մեր ժողովրդին, որի առաջնորդ լինելու պատիւը ունեմ:

Բացման հանդիսութեան հաղորդավարն էր Արտոյտ Զոհրաբեանը, իսկ երգերով հանդէս եկան Երազ Բանդարին, Սիրարփի Մելիքեանը, նւագակցութեամբ Արին Միրզայեանի:

Վերջում նշւեց միութեան հիմնադրման 38-րդ տարեդարձը:

Լուրը «Ալիք»-ից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com