Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտարարում ենք, մեր ժողովրդի սիրելի զաւակներին որ, նկատի ունենալով կորոնաժահր վարակի բերումով երկրում տիրող վիճակը, այս տարի Աստւածածնայ վերափոխման տօնի առիթով տեղի ունենալիք խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը չի կատարւելու․ դրա փոխարէն մեր բոլոր եկեղեցիներում (ի բացառեալ Ս․ Գէորգ) խաղողի օրհնութեան խորհրդանշական արարողութիւն կը կատարւի պատարագի ընթացքին:

Բոլոր այն հաւատացեալները, որոնք ուզում են խաղող նւիրել եկեղեցուն կարող են դրա փոխարէն նւիրատւութիւններ անել Լիբանանահայութեան ի նպաստ ֆոնդին եւ կամ կորոնավիրուսից տուժած եւ նիւթական անբարենպաստ պայմանների ենթարկւած ընտանիքների ֆոնդին։

Յայտնենք, որ մեր եկեղեցիներում ժամերգութիւնը սկսւելու է ժամը 9։00-ին իսկ Ս․ Պատարագը՝ ժամը 10։00-ին։

ՈՒՇԱԴԻ՛Ր
Պարտադիր է արարողութեան ողջ ընթացքում դիմակ կրել եւ պահպանել սոցիալական հեռաւորութիւնը։

Դիւան Ազգային Առաջնորդարանի
13․8․2020

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ