«ԱԼԻՔ» - Թեհրանի հայոց դպրոցների միջնակարգ օղակի աշակերտ-աշակերտուհիները, նաև ուրբաթօրեայ դասընթացների մեծ թւով աշակերտներ, երկուշաբթի ապրիլի 18-ի առաւօտեան, համախմբւել էին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, յարգելու Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը:
Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից նախաձեռնւած աշակերտական հաւաք-ծաղիկների մատուցումը իրականացաւ հէնց աշակերտ-աշակերտուհիների կողմից, ներկայացւած գեղարւեստական-պահանջատիրական ծրագրի շրջանակում:
Կատարւեց ծաղիկների մատուցման արարողութիւն եւ աւելի սեղմ օղակով աշակերտներ որպէս ներկայացուցիչներ՝ խոնարհւեցին Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակը յաւերժացնող խաչքարի առջեւ: Ընթերցւեց Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը ուղղւած աշակերտներին:
Միջոցառումը յագեցած էր՝ ասմունքային եւ երգչախմբային կատարումներով, երգերով, տեսաֆիլմի ցուցադրութեամբ եւ աշակերտները օրւայ խորհուրդը բարձրաձայնող կարգախօսեր էին վանկարկում, որոնք առաւել շեշտադրում եւ խորհրդանշում էին Հայ Դատի պահանջատիրական հոլովոյթը:
Միջոցառումն աւարտւեց «Սարդարապատ» երգով:
{gallery}201604/2016042001{/gallery}