Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԻՍ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ՄԱՇՀԱԴ ՔԱՂԱՔ ԵՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԱՍԹԱՆԷ ՂՈԴՍ ՌԱԶԱՒԻԻ «ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԵՒ ԲՌՆԱԴԱՏՈՒՄ ՈՉ ՈՔՈՒ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Երկուշաբթի, 29 մայիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ․ Ս․ Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանսի եւ Արժ․ Տ․ Արիստակէս քհնյ. Շահմիրեանի մեկնեց Մաշհադ քաղաք, Ասթան Ղոդս Ռազաւիի հրաւէրով, մասնակցելու «Արդարութիւն բոլորի համար եւ բռնադատում ոչ ոքու» խորագրով միջազգային համագումարին։

Մաշհադի օդակայանում, կառավարութեան պաշտօնական օդիակում Առաջնորդ Սրբազան Հօրն եւ իր պատւիրակութեան դիմաւորեցին Իմամ Ռեզա միջազգային համալսարանի տնօրէն դոկտ․ Հոջաթօլիսլամ Ջահանգիրին եւ դոկտ. Օր. Խարազմին։

Նոյն օրը Առաջնորդ Սրբազան Հայրը, իրեն ընկերակցող քահանայ Հայրերի եւ Ազգային Առաջնորդարանի գործավար Իբրահիմ Զարիֆի հետ այցելեց քաղաքի Ս․ Աստւածածին եկեղեցի, որտեղ մօտիկից եկեղեցու իրավիճակին ծանօթանալով, յատուկ տնօինումներ կատարեց եկեղեցու որոշ սպասների եւ գրադարանի գրքերի մասին ապա ներկաները վայելեցին եկեղեցու եւ հայոց գերեզմանատան պահակ Դարիուշ Աֆշարի կողմից պատրաստւած համեստ հիւրընլալութիւնը։

Յաջորդ օրը՝ մայիս 30-ի առաւօտեան, Սրբազան Հայրը ներկայ գտնւեց համագումարի բացման արարողութեան՝ ընտրւելով, որպէս համագումարի բացման փուլի համանախագահ, որի ընթացքին անակնկալօրէն համագումարի ու Ասթան Ղոդս Ռազաւիի տնօրէն՝ Այաթօլլահ Մարւիի կողմից գնահատւեց՝ ամիսներ առաջ Բելգիայում ու Ֆրասիայում հակակրօն հոսանքների կողմից Ղուրանի այրման գործողութեան դէմ կազմակերպած մամլոյ ասուլիսի կազմակերպման եւ Աստւածային արժէքները քաջաբար պաշտպանման համար։ Այդ իսկ առիթով, Սրբազան Հօրը նւիրւեց մի նրբագեղ ձեռագիր Ղուրանի տպագրական տարբերակ։

Թեմակալ Առաջնորդը եզրափակիչ փուլում, որպէս համանախագահ ներկայացրեց իր շահեկան դասախօսութիւնը։ Նա սկզբում ներկաներին փոխանցեց Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա Հայրապետի օրհնութիւնները։

Սրբազան Հայրն իր խօսքերում կարեւորելով կրօնների երկխօսութիւնը ասաց.-«Բոլորս գիտենք, որ բոլոր կրօնների գլխաւոր եւ ամենակարեւոր նպատակն է իրենց հաւատացեալների եւ հետեւորդների սրտերում սիրոյ եւ խաղաղութեան սերմեր սերմանելով, ստեղծեն փոխադարձ սիրոյ հիմքի վրայ խաղաղ ու բարեկեցիկ համայնք։ Ապա նա յիշեց Յիսուս Քրիստոսի Ս․ Ծննդեան գիշեր հրեշտակաց երգը եւ յաւելեց Քրիստոս մարմնացաւ, որպէսզի աշխարհը լցնի խաղաղութեամբ եւ բարգաւաճ սիրով: Նա իր խօսքի մի այլ բաժնում ասաց․-«Քրիստոս ասաց.-Երանի խաղաղարարներին»։ Որքան գեղեցիկ են լիբանանցի գրող եւ փիլիսոփա Ջիբրան Խալիլ Ջիբրանի յուզիչ խօսքերը, երբ նա ասում է.-«Եթէ սէրը դիմում է քեզ, հաւատայ դրան, որովհետեւ այն քեզ բարձրացնում է իր ամենաբարձր ճիւղերը, արմատախիլ է անում մեր մէջ եղած ապականութիւնը եւ քեզ նմանեցնում է Տիրոջ սեղանին մատուցւող սուրբ հացին»:

Նա իր խօսքը շարունակելով արտայայտւեց․-«Պատմութիւնը մեզ ասում է, որ Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանը եղել է եւ մնում է քաղաքակրթութիւնների ու միաստւածեան կրօնների բնօրրանը, չնայած այն դժւարին հանգամանքներին, որոնց միջով անցել եւ այժմ եւս անցնում է, իսկ Իրանը հնագոյն ժամանակներից բազում կրօնների բնօրրան է եղել, որոնց հետեւորդները երկխօսութեամբ ու խաղաղ համակեցութեամբ հետամուտ են եղել մարդկայնին աւելի բարգաւաճ հասարակութեան կառուցման։

Առաջնորդ Սրբազան Հայրը, յաջորդ օրն այցելեց Մաշհադի Հայոց գերեզմանատուն եւ Սուրբ Կատարինէ կոյս մատուռ, որտեղ ննջած հայորդիների համար հոգհանգստեան կարգ կատարեց, ապա այցելեց Նադիրշահի դամբարան-թանգարան, որտեղ կենտրոնի տնօրէն Հոսէյն Էբրահիմի հետ զրոյցի ընթացքին գնահատեց բոլոր այն մարդկանց, որոնք սխրանքներ են կատարել՝ ի խնդիր Իրանի միասնականութեան։ Սրբազան Հայրն իր ընկերակիցներով այցելեց նաեւ Իրանի ազատութեան ճանապարհին նահատակւած՝ Իրանի առաջին օդաչու քոլոնել Մոհամադ Թաղի Փեսիանի դամբարան, որտեղ յատուկ յուշագիր թողեց թանգարանի յուշամատեանում։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ