Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 108-ԱՄԵԱԿԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՁԵՌՆԱՐԿ՝ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Շաբաթ, 29 ապրիլ 2023 թւականին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի ոգեկոչման ձեռնարկ՝ բանախօսական երեկոյ, մէկտեղւած գեղարւեստական կատարումներով:

Ծրագիրը սկսւեց Տէրունական աղօթքով, որից յետոյ ելոյթ ունեցաւ օրւայ բանախօս՝ Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան խորհրդական՝ Սէրգէյ Գրիգորեանը: Նա պատմական հակիրճ ակնարկ նետեց 1915-1923 թթ. Ցեղասպանութեան հեղինակների նպատակների մասին, որը Երիտթուրքերի միջոցով նախագծւել էր դեռեւս 1911-12 թթ. եւ չարամտօրէն միտում ունէր ֆիզիկապէս վերացնելով հայ ժողովրդին իր պատմական բնօրրանից մինչեւ Չինաստան ձգւող պանթուրանական կայսրութիւն հիմնել: Բանախօսը շարունակելով իր ելոյթը նշեց թէ հայ ժողովուրդը, ի հեճուկս կրած բոլոր տառապանքների, համախմբւելով ոտքի կանգնեց եւ արժանապատւօրէն վերապրեց եւ տարբեր երկրներում կազմաւորեց համայնքներ եւ ի վերջոյ կարողացաւ վերանւաճել իր անկախութիւնը: Ապա կարեւորեց թէ՝ այն ժամանակից ի վեր իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի անվտանգութեան ապահովումը եղել է եւ մնում է Հայաստանի Հանրապետութեան առաքելութիւնն ու պարտաւորութիւնը:

Գեղարւեստական յայտագիրը յագեցած էր երգերի եւ ասմունքային կատարումներով: Մեներգով հանդէս եկաւ Բրենդա Թորոսեանը, ապա Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Հոգեւոր Եղբայրակցութեան «Ս. Գրիգոր Նարեկացի» երգչախումբը ելոյթ ունեցաւ ազգային եւ հոգեւոր երգերով: Երգչախմբի անդամներից Եոլանդ Մանսուրեանը եւ Լորեթա Սարգսեանը ներկայացրեցին մեներգեր: Երգչախմբի խմբավարն էր մայեստրօ Սերժիկ Միրզայեանը, որը եւ դաշնամուրի մօտ ընկերակցում էր երգեցողութեանը: Գեղարւեստական բաժինը աչքի ընկաւ նաեւ ասմունքով, որը արտասանւեց Քաթրին Նազարեանի միջոցով: Ծրագրին մաս էր կազմում նաեւ Բրենդա Թորոսեանի ջութակի գեղեցիկ կատարումը, որին դաշնամուրով նւագակցում էր դիրիժոր՝ մայեստրօ Սերժիկ Միրզայեանը: Գեղարւեստական բաժնի վերջին երկու երգերը կատարւեցին երաժիշտ-երգիչ Արազ Դարեհի միջոցով, որոնք արժանացած ներկաների բուռն գնահատանքի: Այս երգերից մէկը կատարւեց երգչախմբի ընկերակցութեամբ. միւս երգը, որի երաժշտութեան եւ գործիքաւորման հեղինակն էր ինքը՝ Արազ Դարեհը նւիրւած էր Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին՝ «Փակուղի» անւանումով:

Գեղարւեստական բաժնի աւարտին հրաւիրւեց Վալոդ Հախինեանը եկեղեցու երեք կառոյցների կողմից գնահատանքի եւ շնորհակալական խօսք արտայայտելու ներկաներին եւ իհարկէ ծրագրի դերակատարներին. նա արտայայտւեց նաեւ եկեղեցու դերակատարութեան մասին Եղեռի զոհերի յիշատակը վառ պահելու եւ պահանջատիրութեան հետեւողականութեան մասին:

Միջոցառումը իր աւարտին հասաւ քահանայ հայրերի «Պահպանիչ» աղօթքով, որից յետոյ ներկաները մասնակցեցին համեստ ընդունելութեան, եկեղեցու շրջափակում: Այս ծրագիրը, որը վայելում էր Թ. Հ. Թ. առաջնորդ՝ գերշ. տ. Սեպուհ ս. արք. Սարգսեանի հովանաւորութիւնը գործակցութեան արդիւնքն էր Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու եկեղեցական խորհրդի, կիրակնօրեայ դպրոցի եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Հոգեւոր Եղբայրակցութեան: Ծրագրին ներկայ էին հոգեւոր հայրեր, Իրանի Ի. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը, Իրանի Ի. Հանրապետութիւնում Հայաստանի դեսպանութեան ներկայացուցիչներ, թեմի Պատգամաւորական Ժողովի եւ Թեմական Խորհրդի անդամներ, հոգեւոր եւ ազգային կենտրոնների ներկայացուցիչներ եւ հոծ թւով ժողովուրդ:

Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու Խորհուրդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ