Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ.-«Իրանն Իմամ Խոմէյնիով նոր դարաշրջան բացեց ամբողջ տարածաշրջանի մէջ»

Թւականիս յունիսի 2-ին, Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, մատուցւեց Ս. պատարագ: Ս. պատարագի ընթացքում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը իր քարոզի մէջ կարեւորութեամբ անդրադարձաւ Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ, լուսահոգի Իմամ Խոմէյնիի դերակատարութեանը, Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի եւ տարածաշրջանում ու աշխարհում Իրանի համար կարեւոր դիրք ապահովելու առումով:

Սրբազան Հայրը ընդգծեց. «Մարդկային կեանքի մէջ կան ժամանակաշրջաններ, պահեր եւ անձնաւորութիւններ, որոնք հաւատքով զինւած իրենց ժողովուրդը յաջողութիւնից յաջողութիւն առաջնորդեցին եւ հանգուցեալ Իմամ Խոմէյնին այդպիսին էր, որպէս իր ժողովրդի ու երկրի ղեկավարը»: Սրբազան Հայրը ընդգծեց, որ Իրանն Իմամ Խոմէյնիով նոր դարաշրջան բացեց ամբողջ տարածաշրջանի մէջ եւ այսօր Իրանը ամբողջ տարածաշրջանի ամենամեծ դերակատարութիւն ունեցող երկիրն է: Սուրբ պատարագից յետոյ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, որի ընթացքում աղօթք բարձրացւեց հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Կրօնական արարողութեան աւարտին, որին ներկայ էին՝ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, պետական հիւրեր, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները, հիւրերը հիւրընկալւեցին ազգային առաջնորդարանի դահլիճում, որի ընթացքում Սրբազան Հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ Իմամ Խոմէյնիի անհատականութեանը եւ նշեց, որ լուսահոգի Իմամ Խոմէյնիի կատարած յեղափոխութիւնով նա միջազգային դէմք դարձաւ, որով պէտք է հպարտանան Իրանը եւ իրանցիները: Հանդիպման ընթացքում կազմակերպւած արարողութեան համար իր գնահատանքը յայտնեց, լուսահոգի Իմամ Խոմէյնիի տարելիցը մեծարող Կենտրոնական յանձնախմբի Կրօնական փոքրամասնութիւնների կոմիտէի պատասխանատու Մոհամմադ Ռեզա Մովահեդին եւ կարեւորեց աստւածային կրօնների միաւորում: Ապա իր խօսքը փոխանցեց Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Նա նշեց, որ մենք սրանից չորս տասնամեակ առաջ Իսլամական յեղափոխութեան հիմնադիր եւ մեծ ճարտարապետ Իմամ Խոմէյնիի հետ ուխտ ենք կապել պահպանել Իրանի Իսլամական յեղափոխութեան գաղափարները եւ Իրանի հողային ամբողջականութիւնը եւ միշտ հաւատարիմ ենք այս ուխտին:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ