Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆՈՐ ԲՈՒՐԱՍՏԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆՈՒՄ ԲԱՑՈՒՄԸ ԿԱՏԱՐՒԵՑ «ՆԱՀԱՏԱԿԱՑ» ՍՐԱՀԻ

Ձեռամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատնում բացումը կատարւեց «Նահատակաց» սրահի:

Ազգային իշխանութեան նախաձեռնութեամբ եւ Նոր Բուրաստանի գերեզմանատան վարչութեան համագործակցութեամբ, վերանորոգւած սրահի բացման արարողութեանը, որին ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը եւ անդամները, Սրբազան Հայրը կարեւորեց նման սրահի անհրաժեշտութիւնը, որտեղ թաղման արարողութիւնից կամ հոգեհանգստեան կարգից յետոյ, կարող են հիւրընկալւել սգակիրները:

Յունիսի 2-ին տեղի ունեցած բացման արարողութեանը Նոր Բուրաստան գերեզմանատան վարչութեան նախագահ Ռուբիկ Սարգսեանը հակիրճ բացատրութիւններ փոխանցեց Նոր Բուրաստան գերեզմանատանը կատարւած աշխատանքների մասին: Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը իր արտայայտութիւնների ընթացքում անդրադարձաւ կատարւած աշխատանքների եւ առաջիկայ աշխատանքների մասին:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ