Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՒ «ԱՐԱՔՍ» ԴՊՐՈՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Շաբաթ, 10 յունիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց «Արաքս» դպրոցի Տեսչական կազմին, Ծնողական խորհրդին եւ դպրոցի հիմնադրման 70-ամեայ յոբելեանի կազմակերպիչ յանձնախմբի անձնակազմին:

Այցելուները եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը եւ օրհնութիւնը խնդրելու դպրոցի հիմնադրման 70-ամեակին նւիրւած նախաձեռնութիւնների կապակցութեամբ նաեւ հրաւիրելու 6-րդ եւ 9-րդ դասարանների աւարտական վկայականների բաշխման հանդիսութեան:

Սրբազան Հայրը ողջունեց եւ մեծապէս գնահատեց մտածումը եւ անհրաժեշտ թելադրութիւնները կատարելով, յաջողութիւն մաղթեց նրանց աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ