Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԻՐ ԳՐԱՍԵՆԵԱԿՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Երեքշաբթի, 20 յունիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Իրանի Մշակոյթի եւ իսլամական յարաբերութեան կազմակերպութեան՝ Կրօնների եւ մշակոյթների երկխօսութեան բաժնի փորձագէտներ տկն․ Ռաշիդ Բէյգիին, պրն. Ամերիին եւ պրն. Ազադին, որոնք եկել էին Սրբազան Հօր աջակցութեամբ ծրագրաւորելու յառաջիկայ ամիսներում Մշակոյթի եւ իսլամական յարաբերութեան կազմակերպութեան եւ Հայոց Առաքելական եկեղեցու (Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան) հետ կայանալիք համագումարը։

Բանակցութիւնների ընթացքին, Առաջնորդ Սրբազան Հայրը, առկայ հասարակութեան նետւող մարտահրաւէրներից ելնելով առաջադրեց «Կրօնը եւ հոգեւորականը, որպէս գործնական օրինակ երիտասարդների համար թեման»․ կազմակերպութեան կողմից եւս առաջարկւեց «Ընտանիքը եւ նրա դիմաց նետւած մարտահրաւէրները» թեման։ Նշելի է, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա հայրապետի եւ Իրանի մշակոյթի եւ իսլամական միջազգային հաղորդակցութեան կենտրոնի տնօրէն Հոջաթ. Իմանի Փուրի քննարկումներից յետոյ Թեհրանում կը կայանայ յիշեալ համագումարը՝ Վեհափառ Հայրապետի մասնակցութեամբ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ