Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«ԸՆՏԱՆԻՔ» ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՀԵՏ

Այսօրւայ փոփոխւող աշխարհում, որտեղ անհատապաշտութեան եւ բարոյական յարաբերականութեան ալիքները սպառնում են ընտանիքներին ու բարոյական արժէքներին, աշխարհի կրօնական բոլոր հաստատութիւնները, յատկապէս Իրանում, իրենց վրայ ընդունելով երկնային ու բարոյական արժէքների պաշտպանութիւնը, կազմակերպում են ուսուցողական եւ ջադագովական համագումարներ ու ձեռնարկներ։

Յիշեալ համագումարներից է Քոյրերի ճեմարանների կառավարման կենտրոնին կից Կանանց եւ ընտանիքի գիտահետազօտական ինստիտուտի կողմից կազմակերպւած միջազգային գիտաժողովը՝ նւիրւած ընտանիքին եւ նրա բարոյական արժէքներին, որը շուտով տեղի է ունենալու Թեհրանում եւ Ղումում, տեղական եւ արտասահմանեան մտաւորականների մասնակցութեամբ:

Այս գիտաժողովին նաեւ հրաւիրւած է Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը: Այս առիթով շաբաթ՝ 1 յուլիս 2023 թւականի առաւօտեան, Առաջնորդ Սրբազան Հայրը իր գրասենեակում ընդունեց համագումարի գիտական եւ գործադիր մասնագէտներ դոկտ. Հոջաթօլիսլամ Մաջիդ Դեհղանին, դոկտ․ Էբադիին եւ դոկտ. Զահրա Շարիֆին։

Հանդիպման ընթացքին Առաջնորդ Սրբազան Հօրը հանրութեան ծանօթացնելու նպատակով տեղի ունեցաւ հարցազրոյց «Ընտանիք» թեմայով, որտեղ քննարկւեցին վերջին տասնամեակներին ընտանիքներում տեղի ունեցած փոփոխութիւնները, անհատապաշտութեան եւ բարոյական ազատականութեան գաղափարը։ Նաեւ խօսւեց ընտանեկան ու բարոյական արժէքների պահպանման գործում եկեղեցու եւ հոգեւորականութեան դերակատարութեան մասին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ