Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՒ ՃԱՐՏԱՐԱԳԷՏՆԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ ՆՈՐԸՆՏԻՐ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Շաբաթ, 8 յուլիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Հայ Ճարտարապետների եւ Ճարտարագէտների Միութեան նորընտիր վարչութեան կազմի անդամներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու եւ խորհրդակցութիւններ կատարելու յառաջիկայ աշխատանքների մասին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց ու շնորհաւորեց նորընտիր կազմին եւ յաջողութիւն մաղթեց իրենց աշխատանքներին միաժամանակ թելադրելով, որ հարկ է աշխատել միութեան աշխատանքների զարգացման եւ նորարարութեան ուղղութեամբ եւ առաւել ուշադրութիւն ցուցաբերել եւ քաջալերել երիտասարդ տարրը միութենական աշխատանքներում ներգրաւելու կապակցութեամբ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ