Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻՍԼ. ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ (ԷՐՇԱԴ) ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՀԵՏ

Երեքշաբթի, 11 յուլիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իսլ. Մշակոյթի եւ Առաջնորդութեան նախարարութեան Կրօնական փոքրամասնութիւնների մշակութային աշխատանքների բաժնի տնօրէն պրն. Ալիփուրին, կրօնական փոքրամասնութիւնների հարցերով զբաղւող գրասենեակի պատասխանատու եւ փորձագէտ օր. Մոբարհանին եւ նրանց ընկերակցող պրն. Իւսէֆիին:

Հանդիպմանը ներկայ էր նաեւ Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը:

Հանդիպման ընթացքին խորհրդակցութիւն եղաւ եւ համադրութիւններ կատարւեց «Կրօնական հաւատքի դերակատարութիւնը միաստւածային կրօնների եւ հասարակութեան դաստիարակութեան մէջ» խորագրով խորհրդաժողովի կազմակերպման կապակցութեամբ, որը կայանալու է չորեքշաբթի, թւականիս յուլիսի 19-ին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ յաջողութիւն մաղթեց յարգոյ հիւրերին: Նա նաեւ անդրադարձաւ վերջին օրերի ընթացքին սոցիալական ցանցերում տարածւած այն հոգեւորականի խօսքին, որ ասել էր՝ Քրիստոնեաներից պէտք է հեռու մնալ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ