Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՀԵՌԱԽՕՍԱԶՐՈՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ



Երեքշաբթի 25 յուլիս 2023 թւականին, «Ղօղանջ զարթօնքի» արշաւի միջոցառման մեկնարկից առաջ, Թեմիս Առաջնորդ գերշ, Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հեռախօսազրոյց է ունեցել Արցախի Հանրապետութեան երրորդ նախագահ Բակօ Սահակեանի հետ:

Հեռախօսազրոյցի ընթացքում, Սրբազան Հայրն իրանահայութեան ողջոյններն ու զօրակցութիւնն է փոխանցել Արցախին եւ արցախահայութեանը՝ նշելով, որ օրհասական այս օրերին Արցախի մեր քոյրերն ու եղբայրները իւրաքանչիւր իրանահայի աղօթքների, մտածումների եւ խոհերի մէջ են:

Բակօ Սահակեանն իր եւ արցախահայութեան անունից երախտագիտութիւն է յայտնել Սրբազան Հօրն ու իրանահայութեանը՝ զօրակցական միջոցառման եւ խօսքերի համար, եւ խնդրել է իր եւ արցախահայութեան անունից ողջոյնի խօսքեր փոխանցել իրանահայութեանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ