Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 13 օգոստոս 2023 թւականին, Վերափոխումն Ս. Աստւածածնի տօնն է: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ:
Ա.- Ս. Աստւածածին եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է՝
Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Ս. պատարագ ժամը 10:00
Քարոզ ժամը 11:00
Երկուշաբթի օգոստոսի 14-ին 2023թ., Յիշատակ Մեռելոց է:
Բ.- Նոյն առիթով առաջնորդ Սրբազան Հայրը ընկերակցութեամբ Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի, Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ ուխտագնացութեան երգչախմբի այցելելու է Ռաշտ-Անզալի օգոստոսի 10-11-ին 2023թ. եւ այս առիթով պատարագելու եւ քարոզելու է:
Ս. պատարագ Անզալիի Ս. Աստւածածին եկեղեցում՝ ուրբաթ, թւականիս օգոստոսի 11-ի առաւօտեան.
Յընթացս ս. եւ անմահ պատարագի կատարւելու է Խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը:
Արդ՝ մեր ժողովրդի զաւակներին կոչ ենք անում, որ տօնական այս օրերին ներկայ գտնւեն ս. պատարագին եւ մասնակցեն ուխտագնացութիւններին, որպէսզի էապէս հաղորդւեն օրւայ խորհուրդով եւ վերանորոգեն քրիստոնէական իրենց հաւատքը:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ