Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Դպրոցական խաղերի փառատօն Թեհրանում

Խաղերը լինում են բազմաբովանդակ եւ ներկայացնում են իրական կեանքի խաղարկային մոդելներ, որոնք կարող են փոխանցւել նաեւ ուսուցչի միջոցով: Երեխանները խաղի միջոցով կարողանում են զարգացնել իրենց յուզական զգացողութիւնները, ստեղծագործական մտածողութիւնը, առհասարակ մտածողութիւնն ու երեւակայութիւնը։

Սոյն թւականի յունիսի 11–ին եւ յունիսի 12-ին Թեհրան նահանգի Ուսումնադաստիարակչութեան կենտրոնի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր նախակրթարանի եւ տարրական օղակի դպրոցների համար խաղի փառատօն՝ «بازی و یادگیری»:

Փառատօնին ներկայ են եղել ԻԻՀ Կրթութեան եւ Գիտութեան նախարար՝ պրն Ռեզա Մորադ Սահրայիի, Կրթութեան եւ Գիտութեան նախարարութեան աշխատակից՝ Ալի Ռեզա Քարիմեանը եւ Թեհրան քաղաքի տարբեր քաղաքամասերի պատասխանատուներ, դպրոցների ուսուցիչներ եւ ներկայացուցիչներ:

Սոյն ծրագրում ներկայացւել են առնւվազն 500 խաղեր, որոնք ստեղծւել են նախակրթարանի եւ տարրական բաժինների աշակերտների եւ ուսուցիչների կողմից: Դրանք ստեղծւել են, որպէսզի նպաստեն աշակերտների սոցիալական զարգացմանը, տուն եւ դպրոց փոխյարաբերութեան դրական արդիւնքների ապահովմանը:

Թեհրանի հայոց դպրոցներից սոյն միջոցառմանը իրենց մասնակցութիւնն են ունեցել թւով 4 դպրոցներ:

Թեհրանի 6–րդ կրթադաստիարակչական կենտրոցին մասնակցել են` «Արաքս» եւ «Ն. Գիւլբենգեան», իսկ Թեհրանի 8–րդ կրթադաստիարակչական կենտրոնից՝ «Արարատ» եւ «Թունեան» տարրական դպրոցների ներկայացուցիչները:

«Արարատ» ազգային դպրոցը միջոցառմանը ներկայացել էր երեք երկլեզու խաղերով, առաջին տարրական բաժնում 2 խաղ, իսկ հինգերորդ դասարանում՝ մէկ խաղ:
Դպրոցից խաղերը ներկայացրել էին՝ փոխտեսչուհի՝ Շաքէ Նազարբէկեանը, հայոց լեզւի ուսուցչուհիներ՝ օրդ. Քարմէն Ղահրամանեանցը, պարսկերէն առարկաների ուսուցչուհիներ՝տկն. Սոմայէ Ղասեմին եւ օրդ. Շիրին Ղասեմին:
بازی مار و پله(کلاس اول)
جادوی کلمات(کلاس اول)
کش های رنگی چه عملیات قشنگی (کلاس پنجم)
Օձի խաղ, Տառերի կախարդանքը եւ Ռետինէ ժապաւէններով խաղ։
Խաղերը նպաստում են' աշակերտների մօտ ընթերցանութեան հմտութիւնների հայերէն ու պարսկերէն խօսքի եւ հնչիւնների զարգացմանը:
Համագործակցութեան զարգացմանը խմբային աշխատանքում, խաղի եւ ուսուցման համադրութեանը, սոցիալական եւ հաղորդակցական հմտութիւնների ձեւաւորմանը, ինչպէս նաեւ ուսումնառութեան նկատմամբ շարժառիթ եւ հետաքրքրութեան ստեղծում։

«Թունեան» տարրական դպրոցի խաղերը ներկայացրել են՝ դպրոցի առաջին դասարանի 2 աշակերտուհիները, ուսուցչուհի՝ տկն. Ֆաթեմէ Խոսրաւին եւ խորհրդատու-հոգեբան՝ տկն. Դալար Յովակիմեանը:
Խաղը կոչւել է «Պարսկերէն եւ հայերէն հնչիւնաբանութեան տիեզերանաւ», որի ընդհանուր նպատակն էր՝ սկսնատառերի եւ վերջին տառերի ուսուցման ամրապնդումը, մարմնի մասերի ծանօթացում հայերէն եւ պարսկերէն լեզուներով:
Խաղի հոգեբանական եւ ֆիզոլոգիական նպատակն էր՝ լսողական եւ տեսողական յիշողութեան, ձեռք-աչք համակարգում հմտութեան, ընկերասիրութեան եւ համագործակցութեան ամրապնդում, համարձակութեան, ստեղծագործական հմտութեան, ինքնագիտակցութեան եւ ինքնագնահատականի բարձրացում:

«Արաքս» դպրոցից պարսկերէն առարկաների ուսուցչուհի՝ տկն. Զահրա Լեսանին առաջին դասարանի աշակերտուհիների համար իր պատրաստած խաղով մասնակցել է փառատօնին, որը տեղի է ունեցել Էմամ Ռէզա մարզական ակումբում:
Խաղը կոչւում է «بازی، لی لی، ریاضی»: Իսկ խաղի պատրաստման նպատակն է թւաբանութեան ուսուցումը, զգայարանների եւ շարժողական կարողութիւնների զարգացումը ինչպէս նաեւ տեսողութեան, ուղեղի եւ շարժողական անդամների համադրութիւնը եւ վերջապէս ուշադրութեան եւ կենտրոնացման զարգացումը:

«Ն Գիւլբենգեան» դպրոցից ներկայացել են առաջին դասարանի ուսուցչուհի՝ տկն. Նասեհին, խաղը կոչւել է «Բառախաղ», որի նպատակն է եղել՝ բարձրացնել ձեռքի-աչքի համակարգումը, ձեռքի փոքրիկ մկանների ամրապնդում, աշակերտի կատարումների արագացում:

Փառատօնի ընթացքում ԿԳ նախարար պրն. Ռեզա Մորադ Սահրային իր խօսքում նշել է, որ դասաւանդման մեթոդիկայում եւ դասարանային ծրագրերում հարկաւոր է ներառել խաղը՝ դասն աւելի արդիւնաւէտ դարձնելու նպատակով: Իսկ գլխաւոր տնօրէնի ասութեամբ. խաղը զարգացնում է երեխայի սոցիալական հարմարումը եւ նորմերի ու առօրեայ գործընթացների իւրացումը:

Դպրոցների կողմից ներկայացւած խաղերը ընտրւել են եւ յառաջիկայում տպագրւելու են Թեհրան նահանգի Ուսումնադաստիարակչութեան կենտրոնների կողմից հրատարակւող «Թեհրան քաղաքը» գրքի մէջ:

Ուրախ ենք յայտնելու, որ «Խաղ եւ ուսումնառութիւն» (جشنواره بازی و یادگیری) Հայոց ազգային «Արաքս» դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհի՝ տկն. Զահրա Լեսանին, որը 6-րդ Ուսումնադաստիարակչութեան շրջանում նաեւ պաշտօնավարում է որպէս առաջին դասարանի ուսուցման խմբի աւագ եւ որակական-բացատրական գնահատման մեթոդիկայի դասատու, իր ներկայացրած «بازی، لی‌لی، ریاضی» խաղով, Թեհրան նահանգի Ուսումնադաստիարակչութեան կենտրոնի կողմից ընտրւած խաղերի շարքում, անցել է Իրանի երկրի մրցութային փուլ: Թւականիս յուլիսի 10-ին, Թեհրան քաղաքի Մոսալլայում տեղի ունեցող «Ալէֆ թա» միջազգային փառատօնում, դպրոցիս առաջին դասարանի ուսուցչուհին եւ աշակերտուհիները երկրի մրցութային փուլում ներկայացրեցին «بازی، لی‌لی، ریاضی» խաղը:

Նշելի է, որ «Ալէֆ թա» միջազգային փառատօնին մասնակցել են դպրոցներ, գերադաս ուսուցիչներ, ստեղծարար եւ ձեռներէց արհեստի դպրոցներ եւ նորարար դաստիարակչական հիմնարկութիւններ՝ Իրանի տարբեր նահանգներից, ինչպէս նաեւ 11 օտարերկրեայ դպրոցներ:

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ