Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՌԱՇՏ ԵՒ ԱՆԶԱԼԻ

Հինգշաբթի եւ ուրբաթ թւականիս օգոստոսի 10-ին եւ 11-ին, օրհնութեամբ եւ նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի, Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի վերափոխման տօնի առիթով տեղի ունեցաւ ուխտագնացութիւն դէպի Ռաշտ եւ Անզալի քաղաքներ:

Սրբազան Հօրն ընկերակցում էին Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը եւ Արժ․ Տ․ Սահակ քհնյ. Խոսրովեանը:

Անզալի քաղաքում Սրբազան Հայրն իր ընկերակիցների հետ այցելեց Ս. Աստւածածին եկեղեցի, որտեղ մօտիկից վերահասու եղան եկեղեցու տարածքում իրականացւող շինարարական աշխատանքներին:

Ուրբաթ առաւօտեան նախագահութեամբ Առաջնորդ Սրբազան Հօր մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Արժ․ Տ․ Սահակ քհնյ. Խոսրովեանը: Արարողութեանը ներկայ էին նկատառելի թւով ուխտաւորներ եւ Անզալի ու Ռաշտի հայ համայնքների ներկայացուցիչները։

Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ աւանդական խաղողի օրհնութիւն, որից յետոյ Սրբազան Հայրը իր քարոզի ընթացքում փոխանցեց Աստւածամօր վերափոխման խորհուրդը եւ այնուհետ բացատրեց նրան կապւած խաղողի օրհնութեան արարողութեան իմաստը։

Նա իր խօսքերում ասաց․-«Աստւածամօր երկինք վերափոխման տօնը էական նշանակութիւն ունի քրիստոնեայ եկեղեցու եւ իւրաքանչիւր հաւատացեալի համար, որովհետեւ դա իր մէջ է մարմնաւորում աստւածային անսուտ խոստումին՝ մեռելների յարութեան, երկնքի արքայութեան ժառանգորդութեան եւ յաւիտենական կեանքի բացայայտ իրականութիւնը, որի երաշխիքն է հանդիսանում Աստւածամայրը ինք: Նա շուրջ 62-63 տարի երկրի վրայ մաքուր, սուրբ, անբիծ, անարատ, առաքինի, բարեպաշտ, աստւածավախ, մարդասէր ու անձնուրաց ծառայութեան կեանք ապրելուց յետոյ ննջեց եւ համաձայն Յիսուս Քրիստոսի իր մօր տւած խոստումին, նրա ննջումից երեք օրեր ետք Քրիստոս երկնքից իջնելով հրեշտակների թափորով իր մօր անարատ մարմինը փառքով դէպի երկինք վերափոխեց: Սա նաեւ մեր տօնն է, որովհետեւ մեզ վերապահւած փառաւոր խոստումի նախաճաշակն է, որ մեզանից իւրաքանչիւրի սրտում վառ է պահում յարութեան եւ յաւիտենական կեանքի կենդանի յոյսը»:

Ապա Սրբազան Հայրը հակիրճ բացատրութիւն տւեց խաղողի աստւածաշնչեան իամստի մասին, եւ ասաց.- «Յովհաննէսի Աւետարանի Քրիստոսը իրեն նմանեցնում է ճշմարիտ որթատունկի եւ հաւատացեալներին իր ողկոյզների, որոնք բարի պտուղներ տալով մնում են նրա վրայ». նաեւ յաւելեց, որ Քրիստոսը խաղողի հիւթը, որպէս փրկարար նիւթ ընտրելով, ասաց՝ «Առէք խմէք սրանից, որ թափւում է ձեր բազում մեղքերի համար»: Ահա թէ ինչու խաղողը նւիրական է Քրիստոնէութեան մէջ: Սրբազան Հայրը նաեւ շնորհաւորեց մայրերին, քանզի Աստւածամօտ վերաբերող իւրաքանչիւր տօն իր մէջ պարունակում է մայրութեան խորհուրդը։

Կէսօրին Սրբազան Հայրը ուխտաւորների հետ միասին սիրոյ ճաշից յետոյ բոլորից հրաժեշտ տալով, իր ընկերակիցների հետ վերադարձաւ Թեհրան։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ