Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան Պաշտպանութեան շաբաթւայ առիթով Ծաղիկների մատուցում Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը՝ նահատակների շիրիմներին

Իրանում Սրբազան Պաշտպանութեան շաբաթւայ առիթով, կիրակի 24 սեպտեմբեր 2023 թւականի երեկոյեան, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան Նահատակների բաժնում տեղի ունեցաւ յատուկ արարողութիւն:

Արարողութեան ընթացքում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը աղօթեց նահատակների հոգիների խաղաղութեան համար, բարձր գնահատելով նահատակներին, ովքեր իրենց կեանքը նւիրաբերեցին յանուն Իրանի տարածքային ամբողջականութեան պահպանման:

Ապա Սրբազան Հայրը, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ դոկտ. Սեւակ Հաթամեանը եւ ատենադպիր Արտոյտ Զոհրաբեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Ռաֆիկ Մելիքսեթեանը, Իրանի Նահատակների հիմնարկի պատասխանատու անձինք, Նոր Բուրաստանի վարչութիւնը եւ նահատակների հարազատները ծաղիկներ մատուցեցին նահատակների շիրիմներին:
Վերջում Նոր Բուրաստանի դահլիճում կազմակերպւել էր ընդունելութիւն:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ