Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻ՝ Ս. ԹԱԴԷՈՍ ԵՒ Ս. ԲԱՐԹՈՒՂԻՄԷՈՍԻ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ ՀԱՄԱՆՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այսու մեր սիրելի հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ շաբաթ 2 դեկտեմբերի 2023 թւականին, տօնն է Սրբոց Առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոց՝ Թադէոսի եւ Բարթուղիմէոսի: Այդ օրը նաեւ Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոս Մատռան անւանակոչութեան տօնն է:

Այս առիթով ուրբաթ, 1 դեկտեմբեր 2023 թւականին, Ս. Թադէոս եւ Ս. Բարթուղիմէոս մատուռում մատուցւելու է հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ եւ քարոզ. կրօնական արարողութեան նախագահելու է թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Սկիզբ ժամերգութեան՝  ժամը 9:30-ին
Ս. Պատարագ՝           ժամը 10:00-ին
Քարոզ՝                   ժամը 11:00-ին
Յաւարտ Ս. Պատարագի կատարւելու է ջրի օրհնութիւն:

Մեր ժողովրդի զաւակներին կոչ ենք ուղղում, որ հաւատքով եւ երկիւղածութեամբ մասնակցեն վերոյիշեալ կրօնական արարողութիւններին՝ հաղորդւելու համար սրբազան առաքեալների խորհրդով:

Ս. ԳԷՈՐԳ ԵՒ Ս. ԹԱԴԷՈՍ-ԲԱՐԹՈՂԻՄԷՈՍ
ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ծանօթ.
Հասցէ՝ ՄոսթաՖա Խոմէյնի պողոտայ, Մոլաւի քառուղի, Հազրաթի շուկայ, Մուսաւի (Արամանէ) փողոց, համար 33, Հայոց Եկեղեցի: Հեռախօս՝ 55152029
Երթեւեկութեան համար նկատի են առնւել սահմանափակ թւով հանրակառքեր, որոնք ճանապարհւելու են առաւօտեան ժամը 9:00-ին Ս. Սարգիս եկեղեցու, «Մասիս» անուշարանի եւ «Քաջ» անուշարանի մօտից:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ