Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանի քաղաքապետի ներկայութեամբ՝ «ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍԵՂԱՆ» Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում

Սուրբ Ծննդեան տօնի առիթով Թեհրանի քաղաքապետ դոկտ. Ալիռեզա Զաքանիի եւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի նախաձեռնութեամբ ու հովանաւորութեամբ, Թեհրանի 8-րդ քաղաքամասի քաղաքապետարանի, Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում չորեքշաբթի, դեկտեմբերի 27-ին կազմակերպւել էր «Սպասարկութեան սեղան», վերահասու լինելու թեհրանահայութեան խնդիրներին, քաղաքապետարանի եւ քաղաքին կապւող խնդիրներին:

Իրանի պետական հիմնով ու Տէրունական աղօթքով մեկնարկած միջոցառմանը Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի երկնակամարում էթնիկ ու կրօնական տարբեր փոքրամասնութիւնների միասնականութեանը եւ խաղաղ գոյակցութեանը, որը կազմում է Իրանի մեծ ու հզօր ընտանիքը:

Միջոցառմանը հիւրերին բարի գալստեան ու ողջոյնի խօսք փոխանցեց Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան վարչութեան նախագահ Սերոժ Օհանեանը գնահատելով Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների նախաշեմին նման միջոցառման կարեւորութիւնը, որով դէմ առ դէմ հանդիպման ընթացքում հնարաւոր է լինում վերահասութիւն տալ հայրենակիցների խնդիրներին: Նա ապա հրաւիրեց Թեհրանի քաղաքապետ դոկտ. Ալիռեզա Զաքանիին իր խօսքը փոխանցելու: Քաղաքապետը շնորհաւորելով Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, նախ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի համար մաղթեց առողջութիւն: Իր ելոյթի այլ բաժնում նա կարեւորութեամբ անդրադարձաւ Աստւածային կրօնների մարգարէների ուղիով ճիշտ ընթանալու անհրաժեշտութեանը եւ Գազայում սիոնիստական ռեժիմի վայրագութիւններին, որից մեծապէս տուժել են բոլորը, լինեն նրանք քրիստոնեաներ թէ՛ մուսուլմաններ, եւ թէ՛ Աստւածային կրօնի այլ հետեւորդներ: Քաղաքապետը ընդգծեց, որ Իրանում մենք բոլորս եղբայրներ ենք եւ ունենք մեր իրաւունքները եւ բոլորս հաւատում ենք միակն Աստծուն: Նա նշեց, որ բոլոր իրանցիները յանուն Իրանի տարածքային ամբողջականութեան ու անկախութեան նւիրաբերել են իրենց ամենաթանկը՝ իրենց կեանքը եւ բոլորի արիւնը միախառնւած է Իրանի հողին եւ գնահատեց միջոցառմանը ներկայ հայ նահատակների ընտանիքների ներկայութիւնը: Նա յոյս յատնեց, որ բոլորը միասնաբար ջանան հզօր ու անսասան Իրանի կերտման ճանապարհին:

Ապա Թեհրանի քաղաքապետի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ. ճրտ. Նորայր Արամեանի, Թեհրանի քաղաքապետարանի 8-րդ շրջանի քաղաքապետ Ֆաթեմէ Թանհայիի, Տ. Գուրգէն քհնյ. Ներսիսեան եւ Սերոժ Օհանեանի ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին նահատակներ՝ Ալֆրէդ Գաբրիի, Վարդան Աղախանեանի եւ Զօրիկ Մուրադեանի ծնողներին, նաեւ անձնուրացներ՝ Ալբերտ Մահմուդլուին, Քրամւէլ Բարսեղեանին եւ Այւազ Խոդավերդեանին:

Վերջում Թեհրանի քաղաքապետը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետը եւ քաղաքապետարանի տարբեր բաժինների պատասխանատուները սրահում դասաւորւած տարածքում վերահասու էին լինում ներկաների կողմից անհատաբար ներկայացւող խնդիրներին:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ