ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Կրօնական փոքրամասնութիւնների այցը՝ Ղոմ քաղաքում գտնւող Հանգուցեալ Էմամ Խոմէյնիի բնակարանը

Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ, հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 27-րդ տարելիցի առիթով, կեանքի կոչւած մեծարման կենտրոնական շտաբը, կրօնական փոքրամասնութիւնների համար մայիսի 26-ին նախաձեռնել էր այցելութիւն՝ հանգուցեալ Էմամի բնակարան, որը գտնւում է Ղոմ քաղաքում:

Հայ համայնքի ներկայացուցիչների 35 հոգանոց խումբը կազմել էին եկեղեցական խորհրդների, Թ.Հ. Թեմի տարբեր խորհրդների ու մարմինների անդամները և Հ.Ու. Չարմահալ Միութեան ներկայացուցիչը: 

Խմբի  համար նախ արտայայտւեց հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մեծարման շտաբի կրօնական փոքրամասնութիւնների կոմիտէի պատասխանատու՝ Մոհամմադ Ռեզա Մովահէդին, նշելով որ կրօնական փոքրամասնութիւնները իւրայատուկ յարգանք էին տածում էմամ Խոմէյնիի անհատականութեան նկատմամբ, որի բացայայտ օրինակներից է՝ հանգուցեալի յիշատակին կազմակերպւած միջոցառումներին  կրօնական փոքրամասնութիւնների լայնամասշտաբ մասնակցութիւնը: Նա յաւելեց, որ այս տարի առաջին անգամը լինելով կազմակերպւել է այց հանգուցեալի Ղոմի բնակարանը: 

Մոհամմադ Ռեզա Մովահէդին յիշատակեց, որ կազմակերպւած ծրագրերի հիմնական նպատակն է կրօնական փոքրամասնութիւններին ծանօթացնել  հանգուցեալ Էմամ Խոմէյնիի վեհ անհատականութեանը եւ նրան առընչակից կենտրոններին: Նա յաւելեց, որ Ղոմը համարւում է Յեղափոխութեան եւ Էմամ Խոմէյնիի շարժման ելակէտը,  եւ այս այցի ընթացքում ներկաները ծանօթացան հանգուցեալի կեանքի դրւագներին:

Միջոցառմանը, ելոյթով հանդէս եկաւ Էմամ Խոմէյնիի բնակարանի մշակութային բաժնի պատասխանատու եւ  հանգուցեալի հրատարակչական կենտրոնի  պատասխանատուներից՝ հոջ. Էզզաթ Օլլահ Քազեմին և նշեց. «Թէեւ միջազգային  հանրութիւնը, Իսլամական Յեղափոխութեան  հիմնադիր առաջնորդին  համարում  էր  քաղաքական դէմք, սակայն հանգուցեալ էմամը ունէր աւելի քան 50 անուն գիրք: Նա որպէս կրօնապետ եւ Իսլամական Յեղափոխութեան  հիմնադիր առաջնորդ, գիտական ու քաղաքական առումով վեհ անհատականութիւն էր եւ գիտական տարբեր բնագաւառներում գիտակ»:

Այցելուները  այնույետ  եղան Ղոմի կրօնագիտական ֆակուլտետում, ուր ներկաներին  ողջոյնի խօսք ասաց հոջ. Սէյեդ Աբդոլհասան Նաւաբը, որից յետոյ իւրաքանչիւր կրօնական փոքրամասնութեան ներկայացուցիչ արտայայտւեց  հանգուցեալ էմամի վեհ անհատականութեան մասին:

Թ.Հ. Թեմից արտայայտւեց Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը, խօսելով  հանգուցեալ Էմամի փիլիսոփայական ու կրօնական գաղափարների նաեւ իրանահայ համայնքի մասին նրա տեսակէտների վերաբերեալ: 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com