Այսու տեղեկացնում ենք, որ նախաձեռնութեամբ՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ համագործակցութեամբ՝ Իրաւաբանների Կենտրոնի, Պաշտօնական Փորձագէտների եւ Դատական Իշխանութեան Ընտանեկան Խորհրդատուների (مرکز وکلا، کارشناسان رسمی مشاوران خانوادۀ قوه قضائیه) կազմակերպւել է «Սպասարկման Սեղան» խորագրով ժողովրդական հանդիպում:
Հանդիպումը կայանալու է՝
Չորեքշաբթի՝ 25 դեկտեմբեր 2024 թւականին,
Առաւօտեան՝ Ժամը 10:00-ից 12:00-ը
Ազգային Առաջնորդարանում:
Ուստի համայնքիս անդամները հնարաւորութիւն ունեն, ներկայացնելու դատական ոլորտում ունեցած հարցերը եւ օգտւելու պաշտօնական փորձագէտների եւ ընտանեկան խորհրդատուների ծառայութիւններից:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ