Ուրբաթ, սեպտեմբերի 2-ին, «Նիաւարան» մշակոյթի պալատի կենտրոններում ընթացող միջոցառումների շարանում, բացումը կատարւեց իրանահայ արւեստագէտների աւագ սերնդին պատկանող, լոնդոնաբնակ գեղանկարիչ, միջազգային ճանաչւած արւեստագէտ-ճարտարապետ՝ Էդման Այւազեանի աշխատանքների ցուցահանդէսը, «Հայրենիքիս երանգները» անւանումով:
Ցուցահանդէսը ներառում է արւեստագէտի վերջին տարիներում Իրանի բնաշխարհի զանազան տեսարանների իւրովի մեկնաբանած պաստառները, «Ռուբայաթներ» անւանումով վերացական թեմայով պաստառները եւ Պարսից ծոցի արաբական երկրներում եւ Սաուդական Արաբիայում իր ձեւաւորմամբ կառուցւած շինութիւնների ու ներքին շքեղ ձեւաւորումների հատընտիր ցուցանմուշները:
Ցուցահանդէսի բացման արարողութեանը ներկայ էին Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը, որը ներկայ էր դեսպանատան աշխատակազմի ընկերակցութեամբ, «Նիաւարան» մշակոյթի պալատի գեղարւեստական ընդհանուր տնօրէն՝ դոկտ. Սաջջադին, ցուցահանդէսի կազմակերպիչ-պատասխանատու՝ Զահրա Ռադը, թեհրանահայ ազգային մարմինների ներկայացուցիչներ եւ արւեստագէտներ ու արւեստասէր հրաւիրեալներ:
Էդման Այվազեանի յայտնի աշխատանքներից են նաև Ս. Սարգիս եկեղեցու 4 գեղանկարչութիւնները, Աւետարանական պատմութիւնների թեմայով:
Ցուցահանդէսը բաց է ամէն օր ժամը 10-19-ը, մինչեւ սեպտեմբերի 10-ը:
{gallery}201609/2016090601{/gallery}