Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Առաջնորդարանի Այցելուներ

Երեքշաբթի թւականիս 25 հոկտեմբերի առաւօտեան, թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Ոստիկանութեան Հանգստի կոչւած գլխաւոր ասպետ եւ ներկայիս Աստւածաբանութեան դասախօս՝ պրն. Ջալալվանդը եւ Աշուրայի կամփէյնի աւագ քարտուղար՝ Սէյէդ Ղասէմ Միր Նաբին։

Սրբազան հօր բարեգալստեան մաղթանքից յետոյ, այցելուները Աշուրայի դէպքի մասին հարցեր ուղղեցին Սրբազան հօրը։ Սրբազան հայրր նախ գնահատեց հաւատքի եւ ճշմարտութեան ու Աստւածային արժէքների վերակենդանացման համար իմացեալ ու գիտակից նահատակութիւնը, որ ըստ Շիա աշխարհի, յանձն առաւ Իմամ Հուսէյնը. արարք, որ պատճառ դարձաւ Շիաները նահատակութիւնը հաստատեն իրենց հաւատքի հիմքը։

Սրբազան հայրը նաեւ յիշեց հայ ժողովրդի նահատակ ազգ լինելու պարագան, որը իր քրիստոնէական հաւատքը պահելու համար ենթարկւել է ցեղասպանութեան: Ցեղասպանութիւն, որի հետքերը եւս կարելի է գտնել Իրանի Ատրպատականներ նահանգներում՝ Խոյ, Սալմաս, Թաւրիզ, Ղարադաղ եւ այլ վայրերում, ուր օսմանցի ջարդարարների ձեռքով գլխատւել ու սւինահարւել են հայ կանայք եւ երեխաներ. Ոճրագործութիւն, որ այսօր հերքւում է օսմանեան կայսրութեան իրաւական յաջորդ եղող Թուրքիոյ կողմից։

Ներկաները գոհունակութեամբ և իրենց խորին շնորհակալութիւնը յայտնելով Սրբազան հօրը, թողեցին Ազգային Առաջնորդարանը։

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ