Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՅԱԹԱԼԼԱՀ ԹԱՍԽԻՐԻԻՆ

Երկուշաբթի 21 նոյեմբեր 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը յատուկ հանդիպում ունեցաւ Իսլամ Աշխարհի հարցերում յեղափոխութեան առաջնորդի գերագոյն խորհրդական և իսլամական դաւանութիւնների ու դպրոցների մերձեցման խորհրդի նախագահ՝ Այաթալլահ Թասխիրի-ի հետ, իր գրասենեակում։

Այաթոլլահ Թասխիրին ջերմօրէն ողջունեց Սրբազան հօրը և մեծապէս գնահատեց իր կեցւածքն ու միջազգային բեմերի վրայ իր տարած ու տարւելիք աշխատանքները Իրանի Իսլամական Հանրապետութեան ճշգրիտ դիմագիծը արար աշխարհին ներկայացնելու գործում։ Սրբազան հայրը իր կարգին սիրով ողջունեց Այաթոլլահ Թասխիրիին վեր առնելով իր անձն ու գործը միջ-կրօնական և համաիսլամական երկխօսութեան դժւարին գործում։

Այնուհետ խօսւեց տարածաշրջանում տիրող տխուր իրադարձութիւնների և Իրանի Իսլամական Հանրապետութեան դրական խաղաղարար դերի մասին, ինչպէս նաև Իրանի Իսլամական Հանրապետութեան և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բարւոք յարաբերութիւնների մասին։

Շուրջ մէկ ժամ տևող հանդիպումը տեղի ունեցաւ շատ մտերմիկ և անկեղծ մթնոլորտում։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ