Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԻՐ ՑԱՒԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՅԱՅՏՆԵՑ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ՝ Սէյէդ ԱԼԻ ԽԱՄԷՆԷՅԻՆ

ԱՆԹԻԼԻԱՍ - Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Իրանի Իսլամական Հանրապետութեան Առաջնորդ՝ Սէյէդ Ալի Խամէնէյին իր յղած նամակով ցաւակցութիւն յայտնեց Հանրապետութեան նախկին նախագահ՝ Ալի Աքպար Հէշէմի Ռաֆսանջանիի մահւան տխուր առիթով:

Նորին Սրբութիւնը իր ցաւակցագիրին մէջ յիշելէ ետք իր ունեցած երկու հանդիպումները հանգուցեալին հետ, շեշտեց, թէ Ռաֆսանջանի կարեւոր ներդրում բերած է Իրանի Հանրապետութեան յառաջդիմութեան եւ միջազգային յարաբերութեան զարգացման մէջ:

Յայտնենք, թէ յանուն Վեհափառ Հայրապետին Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան, ընկերակցութեամբ երկու միաբան հայրերու, այցելեց Լիբանանի մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան Դեսպանին, անձամբ փոխանցելու համար Վեհափառ Հայրապետին ցաւակցութիւններն ու ցաւակցագիրը:

 

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ