Կեանքի դառն ու քաղցր օրերը ճաշակած, տաշող ու մարդս յղկող ու հասունացնող փորձառութիւնները ապրած ու ժամանակի մաշող ու թառամեցնող հարւածների ու հպումների ազդեցութիւնների տակ զառամած ու ալեւորած մեր տարեց հայրերն ու մայրերը յատուկ ուշադրութեան արժանի տեղ են գրաւում Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի մտքում ու սրտում:
Տարիների անկաշկանդ սովորութեան համաձայն, 2017 տարւայ ամանորի եւ Ս. Ծննդեան բարեբաստիկ տօների առիթով, թւականիս երկուշաբթի 2 եւ երեքշաբթի 3 յունւարի Առաջնորդ Սրբազան Հայրը այցելեցութիւններ տւեց հայկական երեք ծերանոցներին, «Ս. Գէորգ», «Սօսէ Մայրիկ» եւ «Չիլոյեան» :
Այցելութիւնը կազմակերպւել էր Թեհրանի Միջ-Եկեղեցական Հրատարակութեան Գրասեանեակի կողմից՝ յանձինս տիկ. Շաքէ Եղիայեանի: Առաջնորդ Սրբազան Հօրը ընկերակցում էին նաեւ առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, տօնական օրերին հիւրաբար Թեհրան հրաւիրւած՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, Հայ Կաթողիկէ համայնքի առաջնորդ՝ գերապայծառ Սարգիս եպս. Դաւիթեանը, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ՝ Վեր. Սէրգէյ Շահվերդեանն ու Գրասենեակի պատասխանատուհի՝ տկն. Շաքէ Եղիայեանը:
Այցելութիւնների ընթացքին Առաջնորդ Սրբազան Հայրը իր ընկերակիցների հետ միասին շնորհաւորական մաղթանքների ու աղօթքների առընթեր քաջալերական ու գօտեպնդիչ խօսքերով ուրախացրին ու զօրացրին տարեցներին, ընթաքին երգեցին նաեւ տօնական ու հոգեւոր երգեր ու շարականներ, ինչպէս նաեւ այդ առիթով կաղանդ պապիկի ընկերակցութեամբ խանդավառ մթնոլորտում, նրանց ու հաստատութեանց պաշտօնեաներին բաշխեցին նւէրներ ու բացիկներ:
Միջ-Եկեղեցական Հրատարակութեան Գրասենեակ
{gallery}201701/2017011802{/gallery}