Թեհրանի «Պլասկօ» շէնքի հրդեհման և փլուզման պատճառով զոհւած փրկարարների յիշատակը յարգելու համար, չորեքշաբթի յունւարի 25-ին Թեհրանի Հայոց Ազգային «Նայիրի-Սողոմոնեան» տղայոց միջնակարգ դպրոցի աշակերտները ցաւակցական այցելութիւն կատարեցին «Սասուն» քաղաքամասում գտնւող հրշէջ կենտրոն, որտեղ հանդիպեցին կենտրոնի պատասխանատուներին:
Հանդիպմանը, դպրոցի տեսուչ՝ պրն. Բահիրային ողջ աշակերտութեան, ուսուցչական կազմի և ծնողական խորհրդի կողմից ցաւակցական խօսքեր ուղղելով կենտրոնի աշխատողներին, կարևորեց զոհաբերութեան գործելակերպը, որը ցուցադրել են քաջ և անձնազոհ հրշէջները այդ կենտրոնի հրդեհը մարելու ընթացքին և յոյս յայտնեց, որ նման հոգեբանութիւնը միշտ առկայ լինի մասնաւորաբար երիտասարդ սերնդի մօտ:
Կենտրոնի պատասխանատուն ևս իր հակիրճ ելոյթում շնորհակալութիւն յայտնեց աշակերտներին այս այցի համար և տեղեկութիւններ փոխանցեց «Պլասկօ» շէնքի հրդեհը մարելու և փրկարարական աշխատանքների մասին:
Վերջում դպրոցականների կողմից եղան հարցումներ, որոնց պատասխանեցին կենտրոնի աշխատողները:
Հարկ է նշել, որ սոյն դպրոցի աշակերտները վերջին օրերի իրենց առաւօտեան աղօթքը նւիրել են այդ զոհերի յիշատակին և հոգիների խաղաղութեան:
{gallery}201701/2017012601{/gallery}