Թւականիս չորեքշաբթի յունւարի 25-ի առաւօտեան Թեհրանի «Հայ կին» միութեան և նրան կից աշխատող «Անի» միութեան վարչութեան անդամներից այցելեցին Թեհրանի «Զարքէշ» թաղամասի թիւ 31 հրշէջի կայան, ծաղիկ և յարգանքի տուրք մատուցեցին Թեհրանի «Փլասկօ» շէնքի հրդեհում զոհւած անձնազոհ հրշէջների հոգիների յիշատակին:
Սոյն առիթով նոյն օրը, «Հայ Կին» միութեան և կից քոյր «Անի», «Անահիտ» և «Արմենուհի» միութիւնների անդամուհիները այցելելեցին նաև Թեհրանի «Հասանաբադ»-ի թիւ 1 հրշէջ կայան:
Միութեան անդամները իրենց վշտակցութիւնը յայտնեցին կայանի անձնակազմին և տնօրինութեանը, որից յետոյ զոհւած հրշէջների յիշատակին կատարեցին մոմավառութիւն ու ծաղիկների մատուցում և միասնաբար աղօթեցին զոհւած անձնազոհ հրշէջների հոգիների խաղաղութեան համար:
{gallery}201701/2017012602{/gallery}