Յունւարի 19-ին «Փլասկօ» առևտրական կենտրոնում տեղի ունեցաւ աղէտ, որտեղ զոհւեցին հրշէջ փրկարարներ:
«Նայիրի» տարր. տղ. դպրոցի աշակերտները շաբաթ յունւարի 21-ին դպրոցի տեսչի ներկայութեամբ իրենց աղօթքը նւիրեցին զոհւածների հոգիների խաղաղութեան համար և մէկ րոպէ լռութեամբ յարգեցին նրանց յիշատակը:
Իսկ կիրակի յունւարի 29-ին, իւրաքանչիւր դասարանից ներկայացուցիչ աշակերտների, ծնողական խորհրդի, փոխտեսուչների և տեսչի ընկերակցութեամբ, այցելեցին դպրոցի մօտ գտնւող հրշէջ-կենտրոնի կայան, որտեղ կենտրոնի աշխատակազմից կար մի զոհւած անձնաւորութիւն:
Դպրոցի բոլոր անձնակազմի անունից արտայայտւեց և ցաւակցութիւն յայտնեց դպրոցի տեսուչ՝ պրն. Աբուին, ներկայացուցիչ աշակերտները և մէկ րոպէ լռութեամբ իրենց յարգանքը յայտնեցին զոհւածների ընտանիքներին, այնույետ բոլոր մասնակիցները մէկական ծաղիկներ նւիրեցին կենտրոնի աշխատակիցներին:
Աշակերտներն իրենց հետ տարել էին մի պաստառ, որտեղ մխիթարական խօսքեր էին գրւած հայերէն ու պարսկերէն լեզուներով, որը փակցւեց սոյն հրշէջ կենտրոնում:
{gallery}201702/2017020401{/gallery}