Երեքշաբթի թւականիս 31 Յունւարի առաւօտեան, Թերմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Ձեռարւեստի Համագործակցական Միութեան նախագահ՝ պրն. Աբդուլլահին, Միութեան Բասիջի յենակի հրամանատար՝ պրն. Ալի Ղանբարզադէն, Միութեան Իրաւաբաններ՝ Պարոնայք Մազեար Շաբանին եւ Մեհրդադ Սաֆարին:
Պատւիրակութիւնը Սրբազան Հօրը Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը շնորհաւորելուց եւ բարեմաղթանքներից յետոյ, ներկայացրեց այցելութեան բուն նպատակները՝
Ա) Պատւիրակութեան նախագահ՝ Աբդուլլահին յայտնեց որ համագործակցութեան միութիւնը նպատակ ունի գնահատալ այն հայ արւեստագէտներին, որոնք ձեռարւեստի արտադրման եւ վաճառման բնագաւառում եղել են ամենա-արդար անձինք: Ուստի խնդրեցին ներկայացնել պայմանները լրացնող անձնաւորութիւններին:
Բ) Նաեւ յայտնեցին թէ՝ իրենց նպատակն է յայտնաբերել ձեռարւեստի բնագաւառում աշխատող անյայտ արւեստագէտներին ու յանձնել աշխատանքի իրաւունք եւ աշխատանքային անձնաթուղթ:
Գ) Յայտնաբերել տնում աշխատող արւեստագէտ կանանց եւ ուրբաթօրեայ եւ եղանակային ցուցահանդէսներում կրպակ տրամադրել:
Դ) Ընկերութեան իրաւաբանները եւս իրենց պատրաստակամութիւնը յայտնեցին իրաւաբանական դաշտում համագործակցել հայ իրաւաբանների հետ, ի նպաստ հայ համայնքի շահերի:
Ե) Սատար հանդիսանալ հայ նահատակների ընտանիքներին, նրանց առկայ դժւարութիւնների վերացման ի խնդիր:
Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց միութեան այդ ազնիւ նախաձեռնութիւնը եւ կարեւորեց Իրանի բոլոր համայնքների համագործակցութիւնը ի խնդիր Իրանի բարգաւճման ու զարգացման: