Հինգշաբթի 2 փետրւար 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցութեան Վարչութեան ներկայացուցիչներ՝ օր. Սիլւա Գրիգորեան և պարոնայք՝ Վալոդ Հախինեան, Թադէ Մեհդեան և Արթին Շահբազեանին:
Ներկաներն այցելել էին Սրբազան Հօրը, յայտնելու Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Եկեղեցասէր Եղբայրակցութեան աւագ անդամներ՝ պրն. Համլեթ և տկն. Ջեմմա Զաքարեանների մի շաբաթեայ այցի մասին: Անդամներն այցելելու են Թեհրան և ծրագրում են ունենալ հոգևոր լսարաններ և համագումարներ Թեհրանի եկեղեցիներում: Սոյն լսարանների նիւթն է լինելու՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի 2017 տարին «ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԻ ՏԱՐԻ» հռչակած` Հայրապետական պատգամը:
Սրբազան Հայրը ողջունեց ներկաներին և իր համաձայնութիւնը յայտնեց և թոյլադրեց, որ սոյն լսարանների գծով իրենց աշխատանքները համադրեն Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի հետ: