Հինգշաբթի թւականիս փետրւարի 2-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Լիբանանից ժամանած Հ.Մ.Ը.Մ. (Հայ Մարմնամարզական Ընդհանուր Միութիւն)-ի Կենտրոնական Վարչութեան ատենապետ՝ պրն. Գառնիկ Մկրտիչեանին:
Այցելութեան ընթացքին ընդհանրապէս խօսեցին գաղութների մշակութային-մարզական յարաբերութիւնների կարևորութեան մասին և շեշտեցին Հ.Մ.Ը.Մ.-ի ունեցած վճռական դերը մեր գաղութների կեանքում: