Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 38-րդ տարեդարձի ծրագրերի շարքում, հինգշաբթի, փետրւարի 2-ին, համայն Իրանում միջոցառումներ էր նախատեսւել Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների նահատակների յիշատակին:
Այդ առիթով իւրաքանչիւր տարի Իրանում կրօնական փոքրամասնութիւններն ևս այդ օրը նախաձեռնում են համատեղ միջոցառում, որը իւրաքանչիւր տարի կրօնական փոքրամասնութիւններից մէկի գերեզմանատանն է կայանում:
Այս տարի արարողութիւնը կազմակերպւել էր հրեաների գերեզմանատանը, որին մասնակցութիւն էր բերել՝ Թեհրանի հայոց թեմը՝ մի պատւիրակութեամբ, որը կազմում էին՝ Տ. Գրիգորիս քհն. Ներսիսեանը, Թ. Հ. Թ. ազգային մարմինների նաև Հ.Մ. Սիփան, Հ.Ու. Չհարմահալ, Հ.Մ. Սարդարապատ և Փերիայի Կրթ. միութիւնների ներկայացուցիչները:
Ծրագրի առանձին բաժնում մեծարւեց հայ նահատակ զինւոր՝ Վիգէն Կարապետեանը: Վիգէնի ընտանիքից ներկայ էին, մայրը, եղբայրը և եղբօր կինը, որոնց յանձնւեց յուշանւէր:
Ծրագրում ելոյթ ունեցաւ Բոնեադ Շահիդի հիմնարկի նախագահի տեղակալ՝ գեներալ դոկտ. Անսարին, որը մեծարելով նահատակների յիշատակը, ջերմ խօսքեր ասաց Իրանի կրօնական փոքրամասնութիւնների հասցէին:
{gallery}201702/2017020403{/gallery}