Այսու յայտնում ենք Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին, որ շաբաթ 11 Փետրւար 2017-ի Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Արդարեւ, այս առիթով, շաբաթ 11 Փետրւար 2017-ին մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում. կը պատարագի եւ յաւուր պատշաճի կը քարոզի թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝
Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը
Սկիզբ ժամերգութեան` ժամը 9.00-ին
Ս. Պատարագ` ժամը 10.00-ին
Քարոզ` ժամը 11.00-ին
Յաւարտ Ս. պատարագի տեղի ունենալու է հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցւոյս բարերարների հոգիների խաղաղութեան համար, որից յետոյ տեղի է ունենալու մատաղի օրհնութիւն։
Ս. Սարգիս Զօրավարի եւ որդուն՝ Մարտիրոսի տօնի առիթով չորեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ 8-10 Փետրւար 2017-ի երեկոյեան ժամը հինգին տեղի է ունենալու երեկոյեան հսկումի արարողութիւն եւ քարոզախօսութիւն:
Սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու հսկումի եւ Ս. Պատարագի հոգեպարար արարողութեան, հաղորդւելու տօնին խորհրդով եւ առաւել եւս կենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատը:
Նրանք ովքեր մատաղ կամ խորհուրդ ունեն, թող ազնիւ լինեն դիմելու Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդին Ազգային Առաջնորդարան: