Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201702/2017021101
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201702/2017021101

Լիբանանի զբօսաշրջութեան նախարարի հանդիպումը՝ թեհրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՙԱԼԻՔ՚-  Պաշտօնական այցով Իրան ժամանած Լիբանանի զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեանը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնն երկուշաբթի, փետրւարի 6-իերեկոյեան այցելեց Թեհրանի ազգային առաջնորդարան:

Ազգային առաջնորդարանում պատւիրակութեանն ընդունեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, ՙԱլիք՚ հաստատութեան եւ ազգային մարմինների ներկայացուցիչներ: Սկզբում թեմակալ առաջնորդը բարիգալստեան եւ ողջոյնի խօսքեր ասաց նախարարին եւ ընկերակցող պատւիրակութեանն եւ աւելացրեց. ՙՄեզ համար հպարտութիւն է, երբ տւեալ երկրի նախարարն հայազգի նախարար է եւ պաշտօնապէս Իրան է այցելում, որպէս այդ երկրի նախարար: Յուսամ Իրան-Լիբանան գոյութիւն ունեցող յարաբերութիւնները եւ փոխադարձ այցելութիւնները նոր երանգաւորումներով կը դրսեւորւեն՚:

Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանն իր արտայայտութիւնների ընթացքում ողջունելով նախարարի եւ պատւիրակութեան այցը, նշեց. ՙՈրպէս իրանցի շատ ուրախ եմ, որ տարածաշրջանի ներկայ պայմաններում Իրանի եւ Լիբանանի միջեւ բարեկամութիւնը օրէցօր նոր ձեռքբերումներ է արձանագրում, եւ դա շատ կարեւոր է  դիմակայելու տարածաշրջանում առգոյ չարութեան առանցքներին եւ արդարութեան յաղթանակի համար: Շատ ուրախ եմ, որ Լիբանանի նախարարներից մէկը Իրան է այցելել եւ որպէս հայ, դա հպարտութեան առիթ է, քանի որ հայերը Լիբանանում հէնց Լիբանանի անկախութեան տարիներից յաջողել են լիբանանցի այլ եղբայրների կողքին պայքարել Լիբանանի հզօրութեան համար՚: 

ՙԱլիք՚ հաստատութեան ներկայացուցիչ՝ Հենրիկ Խալոյեանն եւս իր արտայայտութիւնների ընթացքում նշեց, որ վեց ամիս առաջ, պրն. Կիտանեանը ՙԱլիք՚-ի 85-ամեակի միջոցառումների շրջագծում այստեղ էր եւ դեռ նախարարի պարտաւորութիւնները չէր ստանձնել, Իրան իր այցի ընթացքոմ կարեւորել էր Իրան-Լիբանան բարեկամութիւնը, երկու երկրների միջեւ զբօսաշրջութիւնը զարգացնելու առումով եւ այսօր, որպէս նախարար այդ քայլին է գնում: Նա նաեւ յոյս յայտնեց, որ Լիբանանից Իրան զբօսաշրջիկները այցելեն Իրանում հայկական համայնքների մշակութային հնամենի կոթողները:

Աւարտին նախարարի հետ ունեցանք հարցազրոյցª կապւած Իրան կատարած այցին, որի մասին նախարար Կիտանեանը նշեց. ՙԵս հոս ներկայ եմ, որովհետեւ հրաւէր ստացած էի Իրանի նախագահի օգնական Զահրա Ահմադիփուրի կողմէ: Այցի հիմնական նպատակը անկախ ցուցահանդէսի բացումից, փորձել ամրապնդել Լիբանան-Իրան զբօսաշրջութեան մարզի մէջ յարաբերութիւնները եւ փորձել աշխատանք տանել համոզելու լիբանանցիները դէպի Իրան զբօսաշրջութիւն կատարելու եւ աշխատելու իրանական զբօսաշրջութեան ընկերութիւններու հետ, կարենալ իրանցիները Լիբանան բերել, որովհետեւ կար ժամանակ, որ աւելի մեծ թւով  իրանցիներ Լիբանան կայցելէին, որը Սիրիոյ դէպքերից առաջ էր, որովհետեւ կերթային Սիրիա, կայցելէին Սայիդա Զէյնաբ, անկէ կուգային Լիբանան: Այսօր այդ  կացութիւնը մի քիչ դժւար է, ես պիտի ամէն ճիգ ի գործ դնեմ, որպէսզի կարողանամ վերցնել այն արգելքները, որպէսզի զբօսաշրջութեան մարզի մէջ յարաբերութիւնները բարելաււեն եւ կարելի լինի Իրանի կարելիութիւնները օգտւել մեծաթիւ զբօսաշրջիկներ ունենալու համար եւ կարողանանք լիբանանցիներին ծառայել, այստեղ բերելով իրենց, ծանօթացնելով թէ' իրանեան եւ թէ' հայկական մշակոյթին՚:

{gallery}201702/2017021101{/gallery}

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ