Ուրբաթ, 29 Մարտ 2019-ի առաւօտեան ժամը 11-ին, Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանը, ընկերակցութեամբ Կիպրոսի Ազգային Վարչութեան Ատենապետ՝ Պրն. Սեպուհ Արմենակեանի, Ազգային Առաջնորդարանում, պաշտօնական այցելութիւն ունեցաւ Թեմիս Կաթողիկոսական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Խորէն արք. Տողրամաճեանի հետ:
Շատ սիրելի ԵՐԻՏԱԱՐԴՈՒՀԻՆԵՐ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ,
Այսու յայտնում ենք մեր թեմի սիրելի ժողովրդի զաւակներին եւ յատկապէս Զէյթուն քաղաքամասի մեր սիրելի ժողովրդին, որ յառաջիկայ շաբաթ 6 Ապրիլ 2019-ին Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, Յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապն տօնն է. այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին։
Թւականիս երեքշաբթի մարտի 26-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ Մեծ Պահքի չորրորդ Արևագալի արարողութիւնը, նախագահութեամբ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանի և մասնակցութեամբ բոլոր քահանայ հայրերի և հաւատացեալ ժողովրդի:
Երեքշաբթի 2019 թւի մարտի 19-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Մեծ Պահքի երրորդ շաբաթւայ Արևագալի արարողութիւնը, որտեղ ներկայ էին Առաջնորդի օգնական՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, բոլոր քահանայ հայրերը և հաւատացեալ ժողովրդը:
Կիրակի, մարտի 17-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Նայիրի» Միութեան նորակառոյց շէնքի ներքնայարկի սրահի բացման արարողութեան յանձնախմբի անդամներին:
Շատ սիրելի հայրենակիցներ՝ քոյրեր, եղբայրներ
Մօտալուտ նոր տարւայ – Նորուզի - տօնի առիթով սրտանց շնորհաւորում եմ ձեզ եւ մաղթում բոլորիդ Աստծու օրհնութիւններով լեցուն կեանք։
Իրանի արդի արձանագործութեան մայր, Լիլիթ Տէրեանի դին հողին յանձնւեց շաբաթ՝ մարտի 16-ին, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատանը:
Կիրակի 17 մարտ 2019-ի առաւօտեան, յընթացս Ս. պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց հանդիսաւոր հոգեհանգստեան յատուկ արարողութիւն նորոգ հանգուցեալ Կ. Պոլսոյ Ս. Աթոռի գահակալ Տ. Մեսրոպ Բ. Պատրիարք Մութաֆեանի հոգու խաղաղութեան համար։
Աշխարհի խաղաղասէր ու աստւածավախ ողջ մարդկութիւնը ցնցւեց ի լուր Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական այն գործողութիւնները, որոնց զոհ գնացին ուրբաթօրեայ աղօթասաց աւելի քան 50 անմեղ հաւատացեալներ, որոնք իրենց մզկիթներում Աստծուն փառաբանելու ընթացքի մէջ էին։