Երեքշաբթի 2018 թւի փետրւար 20-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Արևագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, բոլոր քահանայ հայրերը և հաւատացեալ ժողովրդը:
Շաբաթ և երկուշաբթի, 2018 թւի փետրւարի 17-ին և 19-ին, Ս. Սարգիս եկեղեցում, Ն. Գիւլբենկեան և Հայոց Ազգային Ռոստոմ դպրոցների աշակերտները, Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան և Աստւածայայտնութեան տօների առիթով, մասնակցեցին Ս. Հաղորդութեան, Աստւածային շնորհներով լիցքաւորւելու:
Երկուշաբթի փետրւարի 19-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Աւետարանական Եկեղեցու հոգևոր հովիւ՝ վերապատւելի Միշէլ Աղամալեանին:
«Ամիր Քաբիր» համալսարանի դասախօս պրոֆ. Գէորգ Կարապետեանը արժանացել է էներգետիկայի բնագաւառում Իրանի 1396 թւականի լաւագոյնն ընտրւած գիտահետազօտողի կոչմանը:
Այսու յայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան 100 ամեակի առիթով Թեմական Խորհուրդը կեանքի կոչեց յատուկ մի յանձնախումբ, որպէսզի արժանավայել կերպով կատարել Հայոց պետականութեան հիմնադրման 100-ամեակը, որը արդիւնքն էր քաջարի մեր ժողովրդի Մայիսեան հերոսամարտերին մղած կեանքի եւ մահւան պայքարի։
Մեծարանքի եւ գնահատանքի երեկոյ նւիրւած ազգային-հասարակական գործիչ եւ վաստակաւոր ճարտարապետ Վարուժան Առաքելեանին, մարդ, որի ֆինանսական ու աշխատանքային ջանքերի շնորհիւ հնարաւոր դարձաւ ոչնչացումից փրկել Իրանի Ատրպատական նահանգում գտնւող պատմական Ծործորի վանքը:
Իրանահայ երիտասարդ արւեստագէտ Արին Աւանէսեանին շատերն են ծանօթ:Երիտասարդ, ով բազմիցս է ելոյթներով հանդէս եկել հայկական եւ իրանական բեմերում իր դաշնամուրային կատարումներով, երբեմն ընկերակցելով երգչախմբերին, երբեմն էլ որպէս մենակատար: Երիտասարդ դաշնակահարին է՛լ աւելի ծանօթացնելու նպատակով հարցազրոյց ենք ունեցել նրա հետ, որը ներկայացնում ենք ստորեւ:
Յարգելի հայրենակից,Դուք կարող էք փրկել մի կեանք:
Շաբաթ 17 փետրւար 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Տիրամայր Սոնա Աշգարեանին:
Թւականիս ուրբաթ 16 փետրւարի յետմիջորէի ժամը 4:00-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների համագումարը, հովանաւորութեամբ և նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ու կազմակերպութեամբ՝ Թեմի Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի: