Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՆՒԻՐՒԱԾ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՀԱՆԴԷՍ ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան հովանու ներքեւ գործող Միջ-Կրօնական Երկխօսութեան Բաժանմունքի տնօրինութեան կողմից հրատարակւած« «Իրան՝ օրրան կրօնական խաղաղ գոյակցութեան» գրքին շնորհահանդէս էր կազմակերպւած Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան կենտրոնում, երկուշաբթի 23 նոյեմբեր 2015-ի առաւօտեան:

Շնորհահանդէսի արարողութեան ներկայ էին Հանրապետութեան նախագահի փոքրամասնութիւնների հարցով խորհրդական Հոջանթ Իսլամւալմոսլեմին Պրն. Իւնէսին, հոգեւոր առաջնորդի խորհրդականներից՝ Այաթոլլահ Թասխիրին, հաստատութեան նախագահ՝ դոկտ. Էբրահիմին, Միջ-կրօնական Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն դոկտ. Հելմին, խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ փոքրամասնութիւնների պատգամաւորներ եւ կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր առաջնորդներ: Ներկայ էր նաեւ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, որ այս առիթով արաբերէն լեզւով յատուկ ելոյթ ունեցաւ, մեծապէս գնահատելով կատարւած աշխատանքը եւ կարեւորելով Իրանի դերն ու տեղը տարբեր կրօնների պատկանողների խաղաղ ու ներդաշնակ գոյակցութեան եւ համատեղ կեցութեան ընթացքին մէջ:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 15 Դեկտեմբերի 2024;
Դ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Սրբոց հայրապետացն Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութայի եպիսկոպոսին

Երեքշաբթի 17 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոպոմպայ եպիսկոպոսին, եւ Թէովնայ վկային, եւ չորից զինաւորացն` Բասոսի, Եւսեբի, Տիգի եւ Բասիլիդեայ

Չորեքշաբթի 18 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 2.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.11-19։

Հինգշաբթի 19 Դեկտեմբերի 2024;
Սրբոց կուսանացն Ինդոսի, Դոմնայի եւ Գղերիկոսի քահանային եւ երկուց բիւրոցն, որք այրեցան յԵկեղեցին Նիկոմիդացւոց

Ուրբաթ 20 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 3.12-4.10: ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18.1-8:

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Սրբոյն Աբգարու նախավկայ եւ ի Քրիստոս անդրանիկ հաւատացեալ թագաւորին մերոյ

Կիրակի 22 Դեկտեմբերի 2024;
Ե կիր. Յիսնակի Եսայի 40.18-31։ Եբրայեցիներ 4.16-5.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18.9-14։

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Յակովբայ Տեառնեղբայր առաքելոյն

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Սրբոյն Ստեփաննոսի Նախավկային եւ առաջին մարտիրոսին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ