Երկեքշաբթի 1 դեկտեմբերին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Յակոբեան Հաստատութեան տէր և տնօրէն՝ պրն. Սմբատ Յակոբեանին:
Սրբազան Հայրը ողջունեց պրն. Յակոբեանի ներկայութիւնը և իր ցաւակցութիւնը յայտնեց իր մօր մահւան առիթով, այնուհետ միասնաբար զրուցեցին ընդհանրապէս ազգային, եկեղեցական և հասարակական խնդիրների և մեր գաղութի յաջողութիւնների շուրջ: