Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 13 օգոստոս 2017-ի Վերափոխումն Ս. Աստւածածնի տօնն է: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ:
Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00
Ս. Պատարագ՝ ժամը 10:00
Քարոզ՝ ժամը 11:00
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագելու եւ քարոզելու է Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը (Առաջնորդական փոխանորդ):
Արդարեւ Առաջնորդ Սրբազան Հայրը ընկերակցութեամբ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի, Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ ուխտագնացութեան երգչախմբի այցելելու է Ռաշտ-Անզալի եւ Սարի-Գորգան շրջանները եւ նոյն առիթով պատարագելու եւ քարոզելու է:
Յընթացս ս. եւ անմահ պատարագի կատարւելու է Խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը:
Ստորեւ նաեւ Ռաշտ-Անզալի եւ Սարի-Գորգանի այցելութիւնների ժամանակացոյցը՝
ա-. Ռաշտ-Անզալի 10-11 օգոստոս 2017, Ս. պատարագ Ռաշտի Ս. Մեսրոպ եկեղեցում. ուրբաթ 11 օգոստոս 2017-ի առաւօտեան
բ-. Սարի-Գորգան 17-18 օգոստոս 2017, Ս. պատարագ Ղորուղի Ս. Աստւածածին մատուռում, ուրբաթ 18 օգոստոս 2017-ին
Արդ կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին, որ տօնական այս օրերին ներկայ գտնւեն Ս. պատարագին եւ մասնակցեն ուխտագնացութիւններին որպէսզի էապէս հաղորդւեն օրւայ խորհուրդով եւ վերանորոգեն քրիստոնէական իրենց հաւատքը: