Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք  Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին, որ շաբաթ 27 յունւար 2018-ի Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:

 Արդարեւ, այս առիթով, շաբաթ 27 յունւար 2018-ին մատուցւելու է հանդիսաւոր  Ս. եւ անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում. կը պատարագի եւ յաւուր պատշաճի կը քարոզի թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ 

Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը

Սկիզբ ժամերգութեան` ժամը 9:00-ին

Ս. Պատարագ` ժամը 10:00-ին

Քարոզ` ժամը 11:00-ին

Յաւարտ Ս. պատարագի տեղի ունենալու է հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցւոյս բարերարների հոգիների խաղաղութեան համար, որից յետոյ տեղի է ունենալու մատաղի օրհնութիւն։

Ս. Սարգիս Զօրավարի եւ որդուն՝ Մարտիրոսի տօնի առիթով չորեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ 24-26 յունւար 2018-ի երեկոյեան ժամը հինգին տեղի է ունենալու երեկոյեան հսկումի արարողութիւն եւ քարոզախօսութիւն:

Սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու հսկումի եւ Ս. Պատարագի հոգեպարար արարողութեան, հաղորդւելու տօնին խորհրդով եւ առաւել եւս կենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատը:

Նրանք ովքեր մատաղ կամ խորհուրդ ունեն, թող ազնիւ լինեն դիմելու Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդին Ազգային Առաջնորդարան:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 10 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 11 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԲ. օր Յինանց

Կիրակի 12 Մայիսի 2024;
կիրակի, Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 13 Մայիսի 2024;
երկուշաբթի, ԽԴ օր Յինանց

Երեքշաբթի 14 Մայիսի 2024;
երեքշաբթի, ԽԵ օր Յինանց

Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Կիրակի 19 Մայիսի 2024;
կիրակի, ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ