Հիւանդապահի օրւան նւիրւած համաժողովն ու մեծարանքի հանդիսութիւնը շաբաթ փետրւարի 13-ին, մի խումբ հիւանդապահների ու նրանց հարազատների մասնակցութեամբ տեղի ունեցաւ«Միլադ» աշտարակի միջազգային համաժողովների սրահում:
Միջոցառմանը ներկայ էին Իրանի պետական բարձրաստիճան պաշտօնատարներ և իսլամական խորհրդարանի պատգամաւորներ: Հանդիսութեան ընթացքում ելոյթ ունեցան նաեւ հիւանդապահների ներկայացուցիչները:
Համաժողովին հրաւիրւած էին նաեւ «Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանի երկու հիւանդապահեր, որոնք ներկայացնում էին այս բուժարանի հիւանդապահական անձնակազմը:
Նոյն առիթով, կիրակի փետրւարի 14-ին, Աւետիսեան Ազգային Բուժարանում կատարւեց անվճար արեան ճնշումի չափում, բուժքոյրերի նաև անվճար արեան շաքարի չափում, բուժարանի սննդակարգի գեր. մասնագէտ՝ տկն. Անահիտ Գրիգորեանի միջոցով:
Ընդհանուր 92 դիմողի արեան ճնշումը չափւեց և պարզւեց, որ 15-ը բարձր ճնշում ունէին, ուրեմն առաջարկւեց դիմեն պատկան խորհրդատուների և մասնագէտների:
Անվճար չափւեց 173 դիմողի արեան շաքարը: 112-ի անսւաղ արեան շաքարի բարձր լինելու պատճառով, 2 ժամ նախաճաշելուց յետոյ նորից չափւեցին: Այս քննութիւնների ընթացքին, 21 դիմողի համար պարզւեց իրենց գաղտնի դիաբետի հիւանդութիւնը: