Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՀԵՏ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ

Իրանում շուտով կատարւելու է Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահական ընտրութիւնները, այդ իսկ առիթով Ազգային Առաջնորդարանի հանրային կապի գրասենեակը կազմակերպեց հարցազրոյց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի հետ, նրա հայրական պատգամն, ուղերձն ու յորդորները համայքիս հասանելի դարձնելու նպատակով։

Աստւած օգնական Արբազան Հայր՝ Շնորհակալութիւն յայտնոլով Ձերդ Սրբազնութիւնից, որ Ձեր թանկանգին ժամը տրամադրեցիք․


Ա- Մենք որպէս Իրանի հայ քաղաքացի ինչ պարտականութիւններ ունենք Իրանում։
Միեւնոյն ժամանակ յայտնում ենք մեր գոհունակութիւնը, որ մեր երկրում ընկերային, տնտեսական եւ քաղաքական պայմանները բարեյաջող են, որ մեզի առիթ են տալիս երկրում տեղի ունենան նախագահական, քաղաքապետարանի աւագանու եւ բանիմացների խորհրդարանի ընտրութիւններ։ Եւ այս ընտրութիւնների կազմակերպումը ենթադրում է, որ երկիրը բարւօք ընթացքի մէջ է, եւ ժողովուրդն էլ գիտակից ընթացքի մէջ։ Մենք որպէս քաղաքացիներ իրանեան հայրենիքին, բնականաբար մեր պարտականութիւնն է մասնակցել այս ընտրութիւններին եւ նաեւ քաջալերել մեր ժողովրդին ու ժողովրդի զաւակներին որպէսզի մասնակցեն, որովհետեւ իբրեւ Քրիստոնեայ նաեւ մեր պարտականութիւնն է։ Կարդում ենք Աստուածաշունչ մատեանի, նոր Կտակարանի Պօղոս առաքեալի հռոմէացիներին գրած նամակը, որտեղ առաքեալը թելադրում է մեզի որ «Ամէն մարդ կոչւած է իր երկրի իշխանութեան հնազանդւի»։Որովհետեւ ի վերջոյ այդ ղեկավարութիւնը կոչւած է իր ժողովրդին ծառայելու։ Այդ իմաստով նաեւ մենք պարտական ենք մեր պարտականութիւնները կատարելու եւ ըստ այնմ կողմորշւելու։

Բ- Նախագահական եւ իսլամական խորհրդարանի ընտրութիւններում մասնակցելով հայ համայնքը ի՞նչ ձեռքբերումներ կարող է ունենալ։
Բնական է երբ կը մասնակցես որպէս քաղաքացի ընտրութիւններին, քո մէջ այն զգացումն է գոյանում, որ այդ ընտրութիւններից յետոյ ինչ որ բան պիտի փոխւի, քո շրջապատի մէջ եւ ընդհանրապէս երկրում։ Դա բոլոր քաղաքացիների ակնկալութիւնն է. եւ ենթադրում եմ ընտրւող անձիք նաեւ՝ նախագահից սկսեալ, պատգամաւորներից սկսեալ, պէտք է այս գիտակցութեամբ ստանձնեն ապագայի իրենց պարտականութիւնը եւ յուսախաբ չանեն ժողովրդին, որովհետեւ դժբախտաբար շատ յաճախ յատկապէս նախագահական ընտրութիւններին թեկնածուները խոստումներ են տալիս, բայց ընտրւելուց յետոյ մոռանում են իրենց խոստումները եւ դա ժողովրդի մօտ յուսաբեկութիւն է յառաջացնում։
Ես հաւատում եմ եւ միեւնոյն ժամանակ մաղթում եմ, որ մեզ մօտ նման բան չպատահի ։

Գ-Ձեր կարծիքով պիտի մասնակցենք նախագահական ընտրութիւննեին եւ ի՞նչ հիմունքներով։
Ձեր այն հարցումին, որ ովքեր կմասնակցեն նախագահական ընտրութիւններին, ես կը կարծեմ որ երկրի բոլոր քաղաքացիները պարտին մասնակցել, ի վերջոյ ընտրութիւնները իմ, քո եւ նրա համար է եւ մենք երբ մեր քւէն դնում ենք սնդուկի մէջ մենք մեր յոյսն ենք կապում ծրարւած այդ թուղթին, այն մեծ ակնկալութեամբ, որ անպայմանօրէն այդ յոյսը պիտի կեանքի վերածւի։

Դ-Նախագահը ի՞նչ պարտականութիւն ունի երկրում ապրող կրօնական կամ ազգային փոքրամասութիւնների նկատմամբ։
Հիմա Իրանի պէս մի երկիր որտեղ կան նաեւ տարբեր կրօնների հետեւողներ, կան նաեւ ազգային փոքրամասութիւններ, որոնք երեւի հազարաւոր տարիներ շարունակ ապրել են այս երկրում։ Եւ որոնք միշտ հաւատարիմ քաղաքացիներ են եղել, եւ միշտ էլ ակնկալել են, որ գալիք նախագահը իրենց նկատմամաբ բարիացակամութիւն եւ հարազատութիւն կը ցուցաբերի բոլոր քաղաքացիների նկատմամբ առանց խտրականութեամբ։ Խտրականութիւնը որեւէ երկրի մէջ երկիրը դէպի յետ կը տանի։ Իսկ հաւասարութիւնը, եղբայրութիւնը եւ հարազատութիւնը երկիրը միշտ դէպի առաջ կը տանի։ Հետեւաբար նախագահը երկրի իսկ շահերից մեկնելով հետամուտ պիտի լինի ընկերային արդարութեան, երկրի տնտեսական բարգաւաճման եւ հաւասարութեան իրագործման։
Այս առիթով եւ շնորհաւորում ենք նոր նախագահը եւ մաղթում ենք որ նա իրապէս լինի հայր իր բոլոր քաղաքացիների համար։ Ամենագեղեցիկ պատկերը հօր որդու յարաբերութիւնն է։ Ընտրւած նախագահը, որպէս հայր հոգ է տանում իր ժողովրդի համար` ջանք է թափում որպէսզի իր ժողովուրդը իր աշխատանքներու մէջ, չզղջայ իր մասնակցութեան համար։

Յաջողութիւն կը մաղթենք նաեւ ձեզ, ձեր առաքելութեան մէջ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com